Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
22
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Ղազախստանում կալանավորել են ՀՀ պատվավոր հյուպատոսին, իսկ ԱԳՆ-ն տեղյակ չէ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ղազախստանում ՀՀ պատվա­վոր հյուպատոս Հայկ Տերտերյանը կալանա­վորված է: Նրա Նկատմամբ դատա­րանը տնային կալանք է կիրառել: Նրան մեղադրում են Ղազախստանի բնապահպանական օրենսդրությունը խախտելու մեջ: Այս մասին հայտնում է Ղազախստանի zakon.kz էլեկտրո­նային թերթը: Հայ գործարարին սպառնում է 7-10 տարվա ազա­տազրկում: Ըստ պարբերականի, արդեն երկար տարիներ Բեստամակ գյուղի բնակիչները պա­հանջում են փակել Տերտերյանների խոզաբուծարանը, որը գտնվում է նրանց գյուղի տարածքում, քանի որ ահավոր գարշահոտություն է տա­րածվում: Գյուղի բնակիչները բողո­քել Են, որ Տերտերյանին պատկանող ձեռնարկությունը թունավորում է գետերը, հողը՝ օրական հարյուրա­վոր խոզի գլուխներ բնության գիրկը նետելով:

Հայ գործարարն անցյալ տարե­վերջին աղմկոտ սկանդալի կենտրո­նում հայտնվեց այն բանից հետո, երբ Արևմտյան Ղազախստանի Ակտյուբինսկի մարզի բնապահպա­նական վարչությունը, տեղի իշխա­նությունները Բեստամակ գյուղի բնակչության բողոքի լեկցիաների հետքերով ստուգումներ իրակա­նացրին նրան պատկանող խոզա­բուծարանում: Ստուգումներով հաստատված համարեցին, որ խո­զաբուծական համալիրը կենսաբա­նական թափոններն ուղղակի թաղել է Բեստամակ գյուղի մոտակայքում: Ըստ Ղազախստանի իրավապահների, գետնի տակից մոտ 200 տոննա թափոն են հանել: Պարզվել է նաև, որ երկու տարի ձեռնարկությունը թափոններն արտանետել է շրջա­կա միջավայր՝ չունենալով հա­մապատասխան թույլտվություն: Արդյունքում ՀՀ պատվավոր հյուպա­տոսին սնանկացրել են՝ 7 մլրդ թենգե տուգանք սահմանելով, ինչը մոտ 7,5 մլն դոլար է: Նրա գործը դա­տարանում է:

Մյուս կողմից, տեղե­կություններ կան, որ Հայկ Տերտերյանի ձեռնարկության վերաբերյալ տեղի իրավապահների կողմից հրապա­րակվող լուրերը չափազանցված են, որ Ղազախստանի իշխանություննե­րը վերջին տարիներին ընդգծված նեգատիվ վերաբերմունք ունեն հա­յազգի գործարարների նկատմամբ, և որ պետականորեն նրանց բիզնե­սը խլելուն ուղղված քաղաքակա­նություն է ընթանում: Ղազախստանի արդարադատության որակի մասին է վկայում երկու տարի առաջ հայազգի գործարար, 6 երեխայի հայր Գեղամ Ասրյանի հետ կատարվածը: Նրան Ղազախստանի նույն՝ Ակտյուբինսկի մարզում մեղադրել էին խարդա­խության մեջ: Հսկ երբ նրա փաստա­բան Արսեն Մկրտչյանը մեկնել էր Ղազախստան և քննիչներին ներկա­յացրել փաստաբանի արտոնագիրը՝ Գեղամի և երկու այլ հայ քաղա­քացիների շահերը ներկայացնելու համար, Ակտոբե քաղաքի քննիչը նրան բերման էր ենթարկել, առգրա­վել փաստաթղթերը, անձնագիրը և սպառնալով, որ կազատագրվի, հրահանգել էր, որ փաստաբանն այլևս չհայտնվի իրենց բազարում ու չփորձի որևէ հայի պաշտպանել:

Իսկ երբ փաստաբանը հաջորդ օրը պա­հանջել էր իր փաստաթղթերը, նրա­նից պահանջել էին 20 հազար դոլար: «Ղազախստանում հայ գործա­րարներին դրած՝ մորթում են, ունեզրկում են, ռեյդերություն են անում, հենց տեսնում են՝ կայացած բիզնեսմեն է, սկսում են սնանկացնել,- ասում է մեր աղբյուրը, որն առնչվել է Ղազախստանի բիզնես- աշխարհին:- Տերտերյանը մեծ բարե­գործություններ է արել Բեստամակ գյուղի համար, վերջապես, նա մեր պատվավոր հյուպատոսն է, գուցե այսօր նա պաշտպանության կարիք ունի»,- ասաց մեր զրուցակիցը: Մենք փորձեցինք ԱԳՆ-ից պարզել, թե տեղյակ են արդյոք, որ ՀՀ պատվավոր հյուպատոսին կա­լանավորել են Ղազախստանում, չե՞ն պատրաստվում արդյոք պաշտպա­նել նրան: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանեց, որ տեղեկություններ ունենալուն պես կհայտնեն: Այսինքն՝ ԱԳՆ-ում ոչ միայն չեն պաշտպանում ՀՀ պատվավոր հյուպատոսին, այլև անգամ տեղյակ չեն, թե ինչ է կատարվել նրա հետ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>