«Ռազմագերիների փոխանցման հարցը փակված է». Ադրբեջանի ԱԳ նախարար
Դիտել նաև
Բաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստը
Ինչ վիճակում է հայրենիք վերադարձած գերին
Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան
Քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք, ես հանգիստ չեմ ունենալու` երդվում եմ․ ադրբեջանական գերությունից վերադարձած
4 գերու դիմաց Հայաստանը փոխանցել է 2 սիրիացի վարձկանների, որոնք գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն քիչ առաջ հայտարարել է, թե ռազմագերիների վերադարձի հարցը լուծված է՝ հավելելով, որ Ադրբեջանն իր պարտավորությունների շրջանակում հայկական կողմին իբր արդեն վերադարձրել է բոլոր ռազմագերիներին։ Հաղորդում է Minval.az-ը։
«Մենք հայկական կողմին ենք վերադարձրել 70-ից ավել ռազմագերիների։ Որպեսզի զինվորականը համարվի ռազմագերի, նրան պետք է գերեվարել ռազմական օպերացիայի ընթացքում։ Նրանց, ովքեր բռնվել են հակաահաբեկչական գործողության ժամանակ նոյեմբերի 9֊ից հետո, պետք է անվանել ահաբեկիչներ, բայց ոչ երբեք ռազմագերիներ»,- հայտարարել է Բայրամովը։
Zham.am

