Ղարաբաղում հրադադարը լավ հնարավորություն է . Չավուշօղլուն արձագանքու՞մ է ՀՀ իշխանություններին
Ինչպես հաղորդում է «Անադոլու» թուրքական գործակալությունը, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Քուվեյթի իր գործընկեր շեյխ Ահմեդ Նասիր Մոհամեդ աս Սաբահի հետ հանդիպման ժամանակ խոսել է Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում և Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
«Ղարաբաղում հրադադարը լավ հնարավորություն է: Տարածաշրջանում բարեկեցություն ապահովելուն զուգահեռ` մենք հնարավորություն ունենք իրականացնել կարևոր նախագծեր և կարգավորել հարաբերությունները: Եթե Հայաստանը դրան դրական արձագանքի, ապա Հարավային Կովկասը հետագայում կարող է դառնալ խաղաղության և կայունության տարածաշրջան»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Առավոտ»-ին տված հարցազրույցում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը սկանդալային հայտարարություն էր արել, որը դժգոհության մեծ ալիք էր առաջացրել հայ հասարակության շրջանում. «Գուցե հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի»
Zham.am