ԱՄՆ-ն դատապարտել է Կիպրոսի հայկական Մակարավանքում թուրքերի կազմակերպած խնջույք. Տեսանյութ, լուսանկար
Դիտել նաև
Ջարդել են Իջևանի Սուրբ Անդրե վանքի խորանի քարերը
Ծանր տեխնիկա է բերվել. Caucasus Heritage Watch-ն ահազանգել է Արցախում Վանքասար հայկական եկեղեցու հնարավոր վտանգի մասին
Պատկերավոր ասած՝ սուրբ Մարիամ Աստվածածնի հովանին Արաքսի ափերի հյուսիս-արևելքում հայության դուրս մղումից ի վեր այլևս չի տարածվում
Իրականում, Արցախում հայկական եղեղեցիները քանդել ու քանդում է ոչ թե ադրբեջանցին, այլ այն արարածը, ով նրանց տվեց այդ հնարավորությունը
Արցախի ՄԻՊ-ը կոչ է անում միջազգային հանրությանը ձեռնարկել քայլեր հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար
Նիկոսիայում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Յուդիթ Գարբըրը դատապարտել է թուրքերի վերահսկողության տակ անցած Կիրենիայի հայկական պատմական Մակարավանքում անցկացված միջոցառումը: Դեսպանն այդ մասին գրառում է արել Twitter-ում:
«ԱՄՆ դեսպանատունը խստորեն դատապարտում է Սուրբ Մակարի հայկական վանքի չարարկումը (վատ նպատակով օգտագործումը): Կրոնական ազատությունը հիմնարար արժեք է, և մենք կրկնում ենք կրոնական առաջնորդների կոչը, որ բոլոր պաշտամունքի վայրերը, որոնք օգտագործվում կամ չեն օգտագործվում, պաշտպանված լինեն չարաշահումներից, վանդալիզմից և պղծումից»,-գրել է դեսպանը:
Նշենք, որ նախորդ շաբաթ Կիպրոսի Մակարավանքի բակում թուրք երիտասարդները առանց թույլտվության միջոցառում (խնջույք) էին անցկացրել:
Աղբյուր` Ermenıhaber.am