Սիրիայում անվտանգության չորս գոտի կստեղծվի
Սիրիայում արդեն մայիսի 6-ին կդադարեցվեն մարտական գործողությունները անվտանգության գոտիներում: Այս մասին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին պայմանավորվեն են Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունների մասնակիցները: Նրանք այդպիսի չորս տարածք են սահմանել:
Ռուսական պատվիրակությունում ընդգծել են, որ փաստաթուղթը մեռյալ կետից կշարժի ահաբեկիչների և ընդդիմության տարանջատումը: Մոսկվան պատրաստ է դիտորդներ ուղարկել անվտանգության գոտիներ, իսկ ռուսական և սիրիական օդուժը կդադարեցնի թռիչքները: Պաշտոնական Դամասկոսը ողջունել է հուշագրի ստորագրումը: Նախատեսվում է, որ համաձայնությունը կգործի կես տարի, հաղորդում է «Россия 24» հեռուստաալիքը:
Վաշինգթոնը ձեռք բերված համաձայնությունների հաջողության հույս ունի: Ինչպես նշել են ԱՄՆ Պետդեպում, ԱՄՆ-ն բարձր է գնահատում Ռուսաստանի դերը բանակցություններում և կոչ անում սիրիական ընդդիմությանն ակտիվ մասնակցել բանակցություններին:
Համաձայնությունների կատարման երաշխավորներն են՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան:
Zham.am