Երկար բացակայությունից հետո Լիլիթ Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը երկար ժամանակ է` դադարել էր հրապարակումներ կատարել սոցցանցերի իր էջերում: Երգչուհու երկրպագուները նրա միկրոբլոգների մեկնաբանություններում շարունակաբար հարցնում էին, թե ուր է Լիլիթը, ինչու նրանից որևէ տեղեկություն չկա:
Վերջերս էլ մամուլում լուրեր տարածվեցին, թե Լիլիթի լռության պատճառը հղիությունն ու հոր կորուստն է: Եվ ահա սիրված երգչուհին վերջապես հրապարակում է կատարել երկար բացակայությունից հետո: Լիլիթը Ֆեյսբուքի իր էջում մայրիկի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել.
«Եվ իրոք... Լավ մաման էն մարդն է, ով տեսնելով 4 կոնֆետ 5 հոգու համար, միշտ կպնդի, թե երբեք էլ կոնֆետ չի սիրել... Շնորհավորում եմ իմ մամայի նման բոլոր «քաղցր չսիրող» մայրերին»: