Մի քանի ավտոբուս զորք են բերել մի քանի աղջկա դեմ հանեն, սա է իրականությունը․ քաղաքագետ. Տեսանյութ
Ոստիկաններին կոչ եմ անում նախ տղամարդ լինել, հետո՝ ոստիկան, լրագրողների հետ զրուցում ասաց «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը: «Այս նույն ոստիկանները երեկոյան կգնան իրենց մայրերի ու կանանց ապրիլի 7-ը կշնորհավերեն, բայց մի քանի ժամ առաջ կանանց պարկացնում էին գետնին, բռնություն կիրառում», - ասաց Մալյանը: Նա նաև տեղեկացրեց՝ կանանցից մեկը պատմել է, որ նաև բաժնում են իր նկատմամբ բռնություն կիրառել։