Ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, փորձում էին բերման ենթարկել Վազգեն Մանուկյանի կնոջը
Դիտել նաև
Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը
Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը
«ՔՊ-ն սկսել է «կեղտերը» մաքրել իր հետևից»․ Մեսրոպ Մանուկյան
Փաստաբաններին շուրջ մեկ ժամ թույլ չէին տալիս մուտք գործել իրենց պաշտպանյալների մոտ. Գեղամ Մանուկյան
Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
«ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած կանանց ակցիայի ժամանակ, այսօր՝ ապրիլի 7–ին, ոստիկանները փորձել են բերման ենթարկել նաեւ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կնոջը՝ Վարդուհի Իշխանյանին։
Ոստիկանները քաշում էին նրա ձեռքերից եւ պարանոցից, որպեսզի բերման ենթարկեն, սակայն ակցիայի մյուս մասնակիցների նախատինքերից եւ ամոթանքներից հետո, նրանք բաց թողեցին կնոջը։
«Էս ի՞նչ եք անում, արա», «ամոթ ձեզ», «թքեմ ձեր երեսին», «թուրքին եք ուրախացնու՞մ»,– բղավում էին ակցիայի մասնակիցները՝ պահանջելով բաց թողնել Վազգեն Մանուկյանի կնոջը։

