Դիվանագիտական կորպուսում կադրային տեղաշարժեր են սպասվում. ո՞վ կփոխարինի Յուրի Վարդանյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ դիվանագիտական կորպուսում կադրային տեղաշարժեր են սպասվում: Մեր աղբյուրի փոխանցմամբ' քննարկվում է Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը: Չնայած շրջանառվում է Հերմինե Նաղդալյանի անունը, սակայն, մեր տեղեկություններով, նա հրաժարվել է առաջարկից, այժմ քննարկվում է «Կովկաս» ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի վարիչ Սերգեյ Մինասյանի հարցը' քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու:
«Իսկ ինչ է անելու Յուրի Վարդանյանը, կանչեցիք Ամերիկայից, բերեցիք Հայաստան' սպորտի նախարար, հետո ուղարկեցիք Վրաստան»,- հարցրինք մենք:
«Նախ 10 տարի բավականին լուրջ, սոլիդ պաշտոնների է եղել Յուրան, և, ապա, իր մասով որոշում այս պահին չկա»:
Հիշեցնենք, որ օլիմպիական չեմպիոնն առողջական լուրջ խնդիրներ էլ ունի»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: