Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
22
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Տարածքները հանձնվել են դեռ ողջ, մարտնչող զինվորականների հետ․ Լարիսա Ալավերդյան

«Իրավունք» թերթը գրում է

«Ինչ կարող է անել ՀՀ իշխանությունը, որ չի անում՝ մեր գերեվարված տղաներին հետ վերա­դարձնելուն միտված: Ինչո՞ւ է լռում միջազ­գային հանրությունը: Այս հարցերի պա­տասխանը փորձեցինք ստանալ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանից, ով փաստեց.

-Հարցը բավականին ակտո­ւալ է ոչ այն պատճառով, որ մինչ օրս չեն վերադարձվել մեր գերիները, այլ որով­հետև կարծես թե շրջանցում են հարցը, թե ինչպես են առաջացել այդ գերիները: Ես հիմնականում կցանկանայի շեշտը դրա վրա դնել, որովհետև դրանից է հետևում, թե ինչու չեն անում հստակ, հասցեական քայլեր, կամ ինչու նրանց մոտ դա չի ստացվում: Առաջինը, պետք է հիշեցնեմ, որ նոյեմբերի 9-ին, երբ ստորագրվում էր այդ փաստաթուղթը, մարտերը դեռ շարունակվում էին: Այդ ստո­րագրման ժամանակ մենք չենք տեսնում կետ, որ նախևառաջ դուրս բերվեն այդ տարածքներից դեռ ողջ և մարտնչող զինվորնե­րին: Այսինքն՝ եթե հակիրճ, ապա ցավալիորեն պետք է ասեմ, որ տարածքները հանձնվել են դեռ ողջ, մարտնչող զինվորականների հետ: Ավելին՝ կան մարդիկ, որոնք գերության մեջ են հայտնվել պա­տերազմը ավարտվելուց հետո՝ դեկտեմբերին:

-Դա ինչպե՞ս է պատահել: -Շատ սովորական, իշխանու­թյունները զինվորականներին ու­ղարկել են այնպիսի տարածքներ, որոնք հետագայում չեն կարողա­նում ապացուցել, որ դրանք հայկական են: Այստեղ է խնդիրը, եթե դուք ուղարկում եք մարդկանց ու հետագայում չեք կարողանում տեր կանգնել նրանց, ապա այս­տեղ պետք է խոսել ոչ թե նրա մա­սին, թե ինչ չի արվել, այլ ինչ հան­ցագործություն է տեղի ունեցել: Եվ ես համոզված եմ, որ նման թշնամական վերաբերմունքն ամ­բողջովին զրոյացրել է այն հեղի­նակությունը, որը պետք է ունենա իշխանությունը՝ բանակցելու հա­մար, որպեսզի կարողանա որպես հավասար կողմ հանդես գալ:

-Տիկի՛ն Ալավերդյան, իսկ ինչո՞վ է պայմանավորված միջազգային հանրության, համապատասխան կառույցների անդեմ, կրավորական, ընդամենը հայտարարությունների մակարդակով արձագանքը:

-Երբ է լինում կոշտ արձա­գանք, երբ շահագրգիռ պետու­թյունը բարձրացնում է այդ հար­ցերը ոչ թե որպես անհասցե հայ­տարարություն, այլ կոնկրետ հարցը դարձնում է օրակարգային բոլոր հարթակներում: Հիմա, քա­նի որ պետությունը ինքը չի անում դա, միջազգային հանրությունը հանդես է գալիս ընդհանուր, կոն­վենցիաներից բխող, ՄԱԿ-ի կանո­նադրություններից բխող հայտարարություններ: Հետո, ինչ սպա­սել միջազգային հանրությունից, երբ իշխանական պատգամավորը հայտարարում է, որ Ադրբեջանում շատ լավ են վերաբերվում գերի­ներին: Նման՝ անգամ թշնամու համար անհասկանալի դիրքորո­շումները հիմք են տալիս միջազ­գային հանրությանը բավարար­վել կրավորական, այո, ճիշտ նշե­ցիք, անդեմ հայտարարություննե­րով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>