Թվում է, թե ստի և կեղծիքի քարոզիչներն ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանը կորցնի դիմադրողականությունը
Դիտել նաև
«Սա Բաքվի վարչախմբին ուղղված զգուշացում է». Վարդան Ոսկանյան
«Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան
Վարդան Ոսկանյանը` Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար դատարան կրկին շտապօգնություն են կանչել. փաստաբան
Թվում է, թե ստի և կեղծիքի քարոզիչներն ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանը կորցնի դիմադրողականությունը և, ըստ էության, հանձնվի էրդողանական Թուրքիայի «ողորմածությանը», բայց «տարօրինակորեն» ստացվում է խիստ ազդու հասարակական պատասխան «թուրքն իմ թշնամին է» բանաձևմամբ։
Ծայրահե՞ղ է այս ձևակերպումը։ Այո՛, իհարկե, միգուցե նույնիսկ չափազանց ծայրահեղ։ Սակայն սա, պատկերավոր ասած, Հայաստանի օրգանիզմի իմունային համակարգի արձագանքն է այն խաթարել ցանկացող քարոզչական վարակին և ցուցիչ, որ համակարգը գործում է՝ ի հեճուկս այն քայքայել ձգտողների։
Սա իր հերթին վառ է պահում հավատն առ այն, որ օրգանիզմը թեև արհեստականորեն ախտահարված, բայց այսուհանդերձ կենսունակ է, և «Թուրքիան պետք է փոխի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի հանդեպ»։

