Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում
2
Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտրակությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Պատերազմ Արցախում
Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, մենք պատրաստ ենք ճնշումների. Գագիկ Բաղունց Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահոշյալ փաստը դատապարտելի է Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտրակությունը Ինստիտուցիոնալ ստի և հակապոպուլիզմի քաղաքագիտական 7 կետանոց ուղեցույց Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք Արցախը հայկական է և Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ արցախը հայկական է թե հայկական չէ. Սաղաթելյան «Արցախի հարցը փակված չէ» Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ, Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա. Արամ Առաջին Պարզվել է՝ ինչից էին թունավորվել Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառման հյուրերը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ մի իշխանություն չեն կարող փակել Արցախի էջը. Դանիելյան Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Արցախի պատմությունը չի ավարտվել... Մետաքսե Հակոբյան Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Ինչպես է Գագիկ Խաչատրյանը ենթարկվում խոշտանգմшն. փաստաբանների տարածած կադրերը Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե Մենք փոխադարձ իրար կարիքն ունենք. Զուրաբյանը՝ ստորագրված հայ-իրանական համագործակցության հուշագրի մասին Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Փորձագետը․ Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալությունը նվեր է Իլհամ Ալիևին Մենք աշխատում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ կոմունիկացիաների բացման ուղղությամբ. Փաշինյանի հեքիաթային ելույթը Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ)

«Արտաշիրմում պետք է անեն»․ 2 ոսկոր հուղարկավորած ծնողները Մեծամորի դիահերձարանում գտել են իրենց որդու ամբողջական մարմինը

«Մենք տեղեկացել ենք, որ ԴՆԹ-ով նույնականացված, ապա իբրև իրենց որդու մասունքները հուղարկավորած ծնողները վերջերս գտել են իրենց որդու ամբողջական մարմինը՝ Մեծամորի դիահերձարանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի N զորամասից անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը։

Նա դեռ ամիսներ առաջ էր մեզ հետ զրույցում ահազանգել, որ հանդիպել է այդ ծնողներին, տեղեկացրել, որ այդ մասունքներն իրենցը չէ, բացատրել էր, որ չէր կարող նոյեմբերի 7-ին Շուշիում զոհվածի մարմինը հայտնվել Զանգելանում․․․ Այդուհանդերձ, այդ ծնողները հիմք ընդունելով և վստահելով ԴՆԹ-ի պատասխանին՝ հողին էին հանձնել իրենց հանձնված մասունքները՝ մտածելով, որ դրանք իրենց որդունն են․

«Քննչականի վարչության պետ Ռաֆայել Վարդանյանն ասել էր՝ նման բան չի կարա լինի, որ շփոթմունք լինի, նույնականացումը ճիշտ է, ու Գասպարյան Տ․-ին տվել էին իբրև իրենց տղայի՝ Տիգրանի մասունքը՝ 2 մասունք, ու իրենք փետրվարի 22-ին հուղարկավորել էին»։

Տիկին Անահիտը պատմեց, որ իրականում նրանց որդին Մեծամորի դիահերձարանում է եղել 2021 թվականի հունվարից, մարմինն ամբողջական է եղել․

«Մենք ապրիլի 3-ից գիտենք, որ իրենք իրենց երեխու ամբողջական մարմինը ճարել են, պարզապես մի փոքր դեմքն է վնասված եղել, վիրավորումը եղել է թևից և վզից։ Ամբողջությամբ ճանաչելի է եղել, նակոլկեքով, ամեն ինչով․ Հիմա տեղեկություն ունենք, որ արտաշիրմում պետք է անեն»։

Էջմիածնի N զորամասից անհետ կորած զինծառայողների հարազատները երեկ եղել են Հերացի փողոցի վրա գտնվող դատաբժշկական գիտագործնական կենտրոնում, համոզվելու համար, թե արդյոք արտաշիրմում լինելո՞ւ է, թե՞ ոչ․

«Իրենք ասեցին՝ չգիտենք, քննիչ Ռազմիկը ասեց՝ չգիտենք։ Բայց նույն Ռաֆայել Վարդանյանն այն ժամանակ ասում էր, որ չի կարող այնպես լինի, որ նմուշը չհամընկնի, բայց 2 նմուշ էլի վրիպել են։ Դա Զանգելանի փոսից բերված մասունք է, որ մենք այդ կոդը շատ վաղուց, հենց առաջին օրվանից մեզ մոտ ունեցել ենք, ծնողներին ասել էինք, այդ կոդով մասունք է, ասել էին՝ հա։ Հիմա իրենք պետք է արտաշիրմում անեն․․․»։

Տիկին Անահիտը տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են  առաջիկա օրերին գնալ Առողջապահության նախարարություն և հանդիպում պահանջել պատասխանատու պաշտոնյաների հետ․

«Կասենք՝ հավաքի՛ քո անձնակազմին այստեղ, որ իրենք մեկ-մեկ պատասխա՛ն տան էս վրիպումների համար։ Էդ վրիպման համար ես խոստացել եմ, որ ամբողջ «Եռաբլուրը» կխառնեմ իրար, ու թող ինձնից շատ զգույշ մնան իրանք, հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, մեր հետ խաղա՞ն, մենք կանցնե՛նք բոլորի վրայով, բոլորի՛»։

Հիշեցնենք, որ Անահիտ Ադոյանը դեռ փետրվարի 26-ին էր մեզ հետ զրույցում հայտնել, որ ԴՆԹ-ների պատասխանները կեղծում են, և կոնկրետ նշել էր այս դեպքը, որ այս ծնողներին այլ զոհվածի մասունք են հանձնել։

Ծնողների թույլտվությամբ իրենց հեռախոսահամարը  փոխանցել  էինք Առողջապահության նախարարության լրատվական ծառայության աշխատակիցներից մեկին, որպեսզի մանրամասների համար կապ հաստատեին անհետ կորած զինծառայողի ծնողների  հետ, սակայն, ինչպես ծնողները մեզ հայտնեցին՝ իրենց որևէ մեկը չի զանգահարել այդ հարցով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>