ԱՀ Մարտունի քաղաքի բնակիչը նռնակ է նետել առանձնատան ուղղությամբ, որը վնասել է տանիքն ու բաղնիքը
Դիտել նաև
Եթե Նիկոլի նման ղեկավար ունենայինք առաջին պատերազմում, կպարտվեինք դեռ էն ժամանակ. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
Արցախի Մարտունի քաղաքի ռազմավարական բարձունքներից մեկի արբանյակից արված կադրերն են. Լուսանկար
Մարտունից Երեւանի ինֆեկցիոն կենտրոն է տեղափոխվել 1-4 տարեկան 12 երեխա, նրանց մոտ հաստատվել է Կլոստրիդիում Դիֆիցիլե
«Արձանը վերցնողին կխփենք». մարտունեցիները Գարեգին Նժդեհի արձանի վերաբերյալ
Թաղավարդում թշնամին ավերել է Արցախյան առաջին պատերազմի զոհերի գերեզմանները
Ապրիլի 5-ին՝ ժամը 20:40-ին, Մարտունի քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում նռնակ են պայթեցրել: Այս մասին հայտնում են ԱՀ ոստիկանությունից։
Ոստիկանության շրջանային բաժնի պետ Ս. Դանիելյանի գլխավորությամբ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 20:35-ի սահմաններում, Մարտունի քաղաքի 33-ամյա բնակիչ Ն. Ղ.-ն նռնակ է նետել Ա. Ա. -ի առանձնատան ուղղությամբ, որի արդյունքում այն պայթել և վնասել է տանիքն ու բաղնիքը:
Ն. Ղ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության շրջանային բաժին:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: