Ադրբեջանն ու Թուրքիան հերթական համատեղ զորավարժություններն են սկսել. Տեսանյութ
Դիտել նաև
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել
Երեկ Բաքվում Վենսը Ալիևի հետ ստորագրեց Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիա. ի՞նչ է դա նշանակում
Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը Բաքվում շինծու քրեական գործով դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման
Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան
Սկսվել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական անձնակազմերի մասնակցությամբ կապի զորքերի համատեղ մարտավարական և հատուկ զորավարժությունները: Այս մասին գրում է minval.az կայքը` հղում տալով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Զորավարժությունների ընթացքում մարտական պատրաստության առաքելություններ կատարելու վայրեր տեղափոխված ռազմական կապավորները կմշակեն հաղորդակցման միասնական համակարգի կազմակերպման խնդիրները:
Ժամանակակից կապի միջոցների և ավտոմատացված կառավարման համակարգերի միջոցով անցկացվող զորավարժությունների ընթացքում իրականացվում են զորքերի փոխգործակցության կազմակերպման, դաշտային հրամանատարական կետերի տեղակայման և այլ գործողություններ:
Աղբյուրը՝ tert.am

