Պոզները բացատրել է, թե ինչու են Վրաստանում սկանդալ սարքել
Դիտել նաև
Գումարի դիմաց իմ ծրագրի հյուր չեն դառնում. Պոզներ
Եթե կգտնեք մարդ, որը դրան հավատում է, խնդրեք, թող ինքը մեկնաբանի․ Սողոմոնյանը՝ Պոզներին գումար փոխանցելու «լուրի» մասին
ՀՀ Կառավարությունից զանգահարել են ռուսական Առաջին ալիքի ղեկավարությանը՝ պահանջելով չհեռարձակել Քոչարյանի հարցազրույցը Պոզների հետ
Զգացմունքային առումով ես Հայաստանի կողմն եմ․ Պոզներ
Ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները բացատրել է, թե ինչու են Վրաստանում սկանդալ սարքել
«Որքան ես եմ դա հասկանում, Վրաստանում հուսահատ քաղաքական պայքար է ընթանում եւ ընդդիմությունն իմ ժամանումը օգտագործեց որպեսզի սարքի յուրատեսակ, չգիտեմ դա ոնց անվանել, շաբաշ երեւի»,- ասել է Պոզները։
Նա նկատել է, որ Վրաստանում իրեն ներկայացրել են Աբխազիայի մասին իր երեք տարվա վաղեմության արտահայտած մտքերը, որ այն երբեք էլ չի լինի Վրաստանի մաս։ Հեռուստահաղորդավարը հայտարարել է նաեւ, որ վիրավորված չէ տեղի ունեցածի հետ կապված ոչ Վրաստանից, ոչ վրացիներից եւ խոստացել անպայման էլի այցելել Վրաստան։ Նա հավելել է, որ «ձվեր նետելու սիրահարներ, հատկապես եթե դրա համար վճարվում են» կան բոլոր երկրներում եւ այդպիսիք ուշադրության արժանի չեն։
Zham.am