Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը
19
Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico «Ձեր սկզբունքային դիրքորոշումը արժանի է բարձր գնահատանքի» Պատերազմ Արցախում
Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» Ահազանգ․ Արաբկիրում կոյուղաջուր է հոսում (տեսանյութ) Նիկոլը շատ լավ գիտի, որ երեք առաջատար ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50 տոկոսին Տրանսպորտային աբսուրդ․ քաղաքացին չի կարողանում հասնել վալիդատորին, ուր մնաց՝ վճարի․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից (տեսանյութ) Երաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է (տեսանյութ)

«Այլևս չենք պատրաստվում լռել…»․ «Արաքս Թռչնաֆաբրիկա»

«Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն հանդես է գալիս հայտարարությամբ` կապված ձվի շուկայում տիրող իրավիճակի հետ։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

««Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն, հանդիսանալով հավի ձվի և թռչնամսի արտադրության ոլորտներում գործունեություն ծավալող առաջատար ընկերություն, խորը մտահոգություն է հայտնում վերջին շրջանում և հատկապես Զատիկին նախորդող օրերին ձվի շուկայում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ։

Գտնում ենք, որ այս ամենի պատճառները նոր չեն, այլ գալիս են դեռևս 2019 թվականի նոյեմբերից, երբ ձվի շուկայում սկսված լճացման ու գերարտադրության պատճառով գները սկսեցին նվազել։

Արդյունքում 2019 թվականի վերջին ու 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին շուկայում գնանկում էր ու ընդհուպ 19 դրամով ձու էր վաճառվում։ Դրա հետևանքով շուկայից որոշ տնտեսվարողներ դուրս մղվեցին, արտադրողները ստիպված էին կրճատել իրենց արտադրության ծավալները՝ վնասները նվազեցնելու համար։ Հաշվի առնելով տեղական շուկայի հագեցվածությունը՝ «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն քայլեր է ձեռնարկել ձու արտահանելու համար։ Մասնավորապես՝ 2020 թվականի մարտ, ապրիլ, հունիս, հուլիս ամիսներին արտահանել է ավելի քան 3.9 մլն հատ ձու, ընդորում՝ շատ ավելի ցածր գներով՝ համեմատած այդ ժամանակ ՀՀ շուկայում Ընկերության կողմից իրացվող ձվի գների հետ։

Անդրադառնալով վերջին շրջանում ձվի թանկացմանը, հարկ ենք համարում նշել, որ դա պայմանավորված էր մի շարք հանգամանքներով։ Նախ՝ կերի թանկացմամբ. 2019-2020թթ. համեմատ կերը թանկացել է ավելի քան 26%-ով։ Էական ազդեցություն է թողել նաև դոլարի փոխարժեքը, որը 2020 թվականի համեմատ աճել է ավելի քան 10%-ով՝ ավելացնելով թռչնաֆաբրիկաների արտաժույթով վարկերի սպասարկման ծախսերը։

Իսկ ինչ վերաբերում է Զատիկին նախորդող վերջին օրերին ձվի գների շեշտակի բարձրացման մասին հրապարակումներին ու ահազանգերին, ապա տեղեկացնում ենք, որ «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի կողմից ձվի բացթողման գների ոչ մի փոփոխություն չի եղել։

Նման երևույթների հնարավոր պատճառ կարող էր լինել ձվի դեֆիցիտը, քանի որ 2019-2020թթ. եղել է ձվի գերարտադրություն, շուկան լճացել է, ինչի պատճառով շատ տնտեսություններում ստիպված են եղել գնալ հարկադիր մորթի, փոփոխել արտադրական ցիկլերը։ Պակասել է ածան թռչունների գլխաքանակը, հանգեցնելով արտադրության ծավալների կրճատմանը։ Չենք բացառում նաև այն, որ որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ փորձել են ստեղված իրավիճակից առավելագույնը քաղել ու թանկացրել են իրենց ապրանքների գները։

Ցավով արձանագրում ենք, որ մամուլում, սոցիալական տարբեր հարթակներում նկատվում են «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի գործարար համբավը վարկաբեկելուն ուղղված քայլեր, տարածվում են իրականությանը չհամապատասխանող լուրեր, թե իբր «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն այլ արտադրողների ձվերը գնել ու պահեստավորել է՝ շուկայում դիֆիցիտ առաջացնելու համար։ Առավել քան համոզված ենք, որ սա արվում է ուղղորդված, որոշ անբարեխիղճ ընկերությունների կողմից, քանի որ այս ամենի ձեռագիրը մեզ քաջ ծանոթ է և նախկինում էլ նման դրսևորումներ եղել են։

Ավելին՝ դեմագոգիայի վերջին դրսևորում ենք համարում այս իրավիճակում օգուտ ստնալու հարցը Արցախյան վերջին պատերազմի 5000-ից ավել զոհերի անվան հետ կապելը։

Խստորեն դատապարտում ենք նման երևույթները ու հորդորում ձեռնպահ մնալ մեր հերոսների թափած արյունը նեղ անձնական շահերին ծառայեցնելուց՝ հասարակության լայն շերտերի մոտ հուզականություն առաջացնելու ու էժանագին փիառի նպատակով։

Իրականությանը չհամապատասխանող ու կեղծ լուրեր տարածելով, շատ լրատվական միջոցներ չեն անդրադառնում կամ ոչ բավարար չափով են անդրադառնում Ընկերության կողմից մեր երկրի տնտեսության մեջ կատարվող մեծածավալ ներդումներին, տնտեսական զարգացմանն ուղղված քայլերին ու կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում իրականացվող աշխատանքներին։ Ավելորդ չենք համարում նշել, որ միայն 2020 թվականի ընթացքում ՝

1. 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստան Համահայկական հիմնադրամին է փոխանցվել Ընկերության մեկ օրվա հասույթն ու շուրջ 600 աշխատակիցների մեկ օրվա աշխատավարձը,

2. Կացարաններով են ապահովվել ու մինչև օրս ապահովվում են Արցախից տեղահանված շուրջ 200 մեր հայրենակիցներ,

3. Պատերազմի ընթացքում զինված ուժերին պարբերաբար մատակարարվել է անմիջապես օգտագործման համար պատրաստի մսամթերք,

4. Առաջնագծում ծառայություն իրականացնող զինվորների համար կառուցվել են հարմարավետ կացարաններ,

5. Դիլիջան, Ջերմուկ և Վաղարշապատ քաղաքներում ապաստանած Արցախի մեր հարյուրավոր հայրենակիցներին պարբերաբար տրամադրվել է ձու և թռչնամիս,

6. Ավելի քան 40 հազար 1-օրական ճտեր անվճար տրամադրվել են Արմավիրի ու Սյունիքի մարզի գյուղացիական տնտեսություններին՝ թռչնաբուծության ոլորտը զարգացնելու տամար,

7. Չնայած 2020 թվականին կորոնավիրուսով ու պատերազով պայմանավորված դժվարություններին՝ մեծ ներդրումների շնորհիվ կառուցվել է ժամանակակից ինկուբատոր, որը մոնտաժվել ու շահագործման է հանձնվել հենց պատերազմի ժամանակ։ Դրա շնորհիվ հնարավորություն է ստեղծվել տեղական թռչնաֆաբրիկաներն ապահովել 1-օրական ձվատու և մսատու թռչուններով՝ նվազեցնելով ներմուծումից կախվածությունը ու լուծելով սննդամթերքի ինքնաբավության ապահովման կարևոր խնդիր։ Չնայած որոշ «խելոքներ» այս հարցում էլ ուղղորդված արշավ են տանում՝ անհիմն պատճառներ բերելով ինկուբատորի փակման անհրաժեշտության վերաբերյալ։ Ի դեպ՝ առաջիկա շաբաթներին Արցախ կուղևորվի ինկուբատորում արտադրված թռչունների հերթական խմբաքանակը։

Սա կատարված աշխատանքների մի մասն է միայն ու հարկ չենք համարում անդրադառնալ նախորդ տարիներին կատարված գործերին։

Վերը նշված հանգամանքները հաշվի առնելով, գտնում ենք, որ համապատասխան պետական մարմինները պետք է տան հետևյալ հարցերի պատասխանները՝

1. Շուկայում որոշ անբարեխիղճ արտադրողներ իրականացրել են դեմպինգային քաղաքականություն, նվազեցրել են գները և իրավասու պետական մարմինները պետք է պարզեին, թե ո՞ր ընկերություններն են սկսել դա կատարել։ Մինչդեռ 2020-ի փետրվարին վարույթ է հարուցվում ու 11 ամիս անց նոր միայն կայացվում է տուգանքի որոշում 7 թռչնաբուծական ֆաբրիկաների նկատմամբ, այդպես էլ չպատասխանելով այն հարցին, թե ո՞վ էր այս ողջ գործընթացի նախաձեռնողն ու պատասխանատուն, ո՞վ էր սկսել դեմպինգ իրականացնել։

2. Ընկերությունը շատ լավ հասկանալով, որ գերարտադրության ու լճացման հետևանքով արտադրության ծավալների կրճատումը հանգեցնելու է դեֆիցիտի ու Զատիկին ձվի շուկայում խնդիրներ են առաջանալու՝ դիմել է պետական համապատասխան մարմիններին՝ ձվի ներկրման թույլտվություն ստանալու համար։ Սակայն որոշ թռչնաֆաբրիկաներ դրան դեմ են եղել, ասելով որ խնդիր չկա, եղած ձուն կբավականացնի։ Անհրաժեշտ ենք համարում պարզել, թե ո՞վքեր են դեմ եղել ձվի ներկրմանը, ո՞վքեր են ստորագրել պետական մարմններին ուղղված նամակում, որում նշվել է, որ ձու ներկրելու կարիք չկա, եղած պաշարները բավարար են։ Հարց է առաջանում՝ արդյո՞ք այս գործընթացը նախաձեռնած ընկերությունները չէ, որ կանգնած են դեմպինգի հետևում ։

Այլևս չենք պատրաստվում լռել, ուստի՝

ձեռնարկելու ենք բոլոր անհրաժեշտ քայլերը՝ մեր տնտեսական շահերը և գործարար համբավը օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտպանելու նպատակով, ինչպես նաև հետամուտ ենք լինելու վերոնշյալ հարցադրումների պատասխանները ստանալու հարցում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>