Թուրքիան սպառնալիք է Հայաստանի համար. Ռոբերտ Քոչարյան
Ռուս լրագրող Վլադիմիր Պոզների հեղինակային հաղորդման շրջանակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Հայաստանի առաջ ծառացած խնդիրներին և պատասխանելով լրագրողի հարցին՝ նշել է, որ մեզ համար սպառնալիք է Թուրքիան:
«Իհարկե, Թուրքիան: Սպառնալիքը մեզ համար պատմական է, այն ընկալվում է ինչպես և՛ հայերի կողմից, այնպես էլ թուրքերն են մեզ ընկալում որպես սպառնալիք: Դրանով է բացատրվում փակ սահմանը, դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը»,– ասել է նա:
«Մեր պատմական կողմնորոշումը դեպի Ռուսաստան նյարդայնացնում է ոչ միայն Թուրքիային, այլեւ ամերիկացիներին», - նշել է նախկին նախագահը՝ ընդգծելով, որ երբեք չի թաքցրել իր վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ։
Պատասխանելով Հայաստանին սպառնացող ամենամեծ վտանգի մասին հարցին, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ այն գալիս է Թուրքիայից։ Նա կարծիք է հայտնել, որ սահմանի բացման դեպքում «Թուրքիան կանի ամեն ինչ, որպեսզի Հայաստանը նմանվի Աջարիային՝ բիզնեսում եւ տնտեսության մեջ իր ներգրավվածության առումով»։
Zham.am