Երեւանում Hyundai Elantra-ն բախվել է երկաթե դարպասներին, այնուհետեւ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին
Երեւանում այսօր՝ ապրիլի 5-ին, ժամը 21:00-ի սահմաններում Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենան Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել թիվ 101 տան երկաթե դարպասներին, այնուհետեւ առաջ ընթացել, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ մասամբ ծառի վրա:
Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։ Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ եւ վարորդի ինքնությունը: