Ապրիլի 6-ին Սևան քաղաքում տեղի կունենա «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը
Դիտել նաև
«Երիտքպականները գերազանցում են երիտթուրք պարագլուխներին»․ Իշխան Սաղաթելյան
Երևանի քաղաքապետի վերաքննիչ բողոքն՝ ընդդեմ Իշխան Սաղաթելյանի, մերժվեց
«Հայաստանի բանտերում տեղերը չեն կարող բավականացնել Հայ Առաքելական եկեղեցու բոլոր պաշտպանների համար». Իշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյանի հայրն արդարացվել է դատարանում
Ալիևի նոր հայտարարությունները ուղղված են ոչ թե խաղաղությանը, այլ միտված են հայկական գործոնի և ինքնության ոչնչացմանը. Սաղաթելյան
Վաղը՝ ապրիլի 6-ին, ժամը 14։00-ին, Սեւան քաղաքի Սուրեն Զաքարյանի անվան մշակութային պալատի հարակից հրապարակում տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։ Այս մասին տեղեկանում ենք «Հայրենիքի փրկության շարժման» հայտարարությունից։
«Հանրահավաքին ելույթ կունենան Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը, Շարժման ներկայացուցիչներ։
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ինքնակազմակերպվել բոլոր համայնքներում, ոտքի ելնել եւ ակտիվորեն մասնակցել Հայրենիքի փրկության շարժման հանդիպումներին ու հավաքներին»,- ասվում է հայտարարության մեջ։

