Քոչարյան. Ընտրություններին կմասնակցեմ դաշինքով, հավանաբար, 2 կուսակցություն կլինի
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու է կուսակցությունների դաշինքով: Այս մասին նա ասել է «Պոզներ» հաղորդման եթերում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ես 10 տարի ղեկավարել եմ երկիրը, բայց անկուսակցական եմ: Ընտրություններին կմասնակցեմ կուսակցությունների դաշինքով։ Ամենայն հավանականությամբ, դաշինքում կլինի 2 կուսակցություն», – նշել է նա:
Քոչարյանը, սակայն, չի հստակեցրել, թե որ կուսակցություններն են դաշինք ստեղծելու՝ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։
Zham.am