«Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք «Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան
27
Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Պատերազմ Արցախում
«Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը... Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Չեմ կարող հիշել մի խոստում, որը Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել. Քրիստինե Վարդանյան Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործի մասին Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար Սա մաքուր քաղաքական հետապնդում է քաղաքական շահերից, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով․ Արթուր Խաչատրյան «Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ» Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ» Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման

«Մեզ թվաց, թե դատախազությունը հասկացել է այս գործի աբսուրդը». փաստաբանը պնդում է՝ իշխանությանը քննադատելու համար են կրկին ուզում կալանավորել Արա Սաղաթելյանին

ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանքը վերացնելու մասին Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։

Սաղաթելյանի փաստաբան Միհրան Պողոսյանը պնդում է՝ Արա Սաղաթելյանի ազատ արձակվելուց հետո գործող իշխանություններին ակտիվ քննադատելն է պատճառ հանդիսացել, որ դատախազությունը բողոք է ներկայացրել։

«Մեր համար տարօրինակ էր, որովհետև ես ձեզ հավատացնում եմ, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտի նման պատճառաբանված շատ քիչ դատական ակտեր կան ու, ընդհանրապես, այս գործի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան ու մեզ թվում էր, թե դատախազությունը հասկացել է Առաջին ատյանի որոշումը, երբ Կարեն Բեքարյանի կալանավորումը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով մերժվել էր, չէր բողոքարկվել, ազատության մեջ գտնվող այլ անձի հետ կապված էլ էլի բողոք չէր ներկայացվել, մեզ թվաց, թե հասկացել են այս գործի աբսուրդը, սակայն Արա Սաղաթելյանի ազատ արձակվելուց հետո միակ փոփոխությունը, որ տեղի է ունեցել, պարոն Սաղաթելյանի անձնապես գործող իշխանությանը և նրա համակիրների քննդատությունն է եղել ու հենց դա էլ բերեց, մեր գնահատմամբ, դատախազության կողմից բողոքի ներկայացմանը», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Միհրան Պողոսյանը։

Փաստաբանը նշեց, թե այս գործն այնքանով է աբսուրդ, որ կոնկրետ VPN-ից օգտվել է հարյուրից ավելի մարդ, ընդ որում, միայն Հայաստանի տարածքում ու այդ մարդկանց մեջ ընտրել Արա Սաղաթելյանին որպես հանցանք կատարող, ըստ Պողոսյանի, աբսուրդի գագաթնակետն է։

«Ու ես հատուկ Վերաքննիչ դատարանի նիստում «ProtonVPN» ծրագրի միջոցով IP-ին միացա և ցույց տվեցի, որ այդ IP-ին միանալը հանցագործության հետ որևէ առնչություն չունի», - ասաց Պողոսյանը։

Արա Սաղաթելյանի փաստաբանի խոսքով՝ արդեն սովոր են դատախազության այս գործելաոճին։

«Նոր փաստեր բերելու իրավասություն չունի Դատախազությունը, օրենքն է արգելում, եղած փաստերի մեկնաբանությունն է ուրիշ լինելու, դատախազության դիրքորոշումը այս առումով շատ հետաքրքիր է, Վճռաբեկ բողոքի ուսումնասիրությունից կարելի է հանգել մի հետևության, որ Արշակ Վարդանյանի դատական ակտը գերպատճառաբանված է եղել, այսինքն՝ այնպիսի հարցեր են բարձրացրել, որ դատարանը վաղաժամ եզրահանգումներ է կատարել, մեղադրանքի հետ կապված խնդիրները այս փուլում քննարկման առարակ չպետք է լինեին դատարանի կողմից, այսինքն՝ իրենք ցանկանում էին անձը զրկվի ազատությունից, բայց մեղադրանքի խնդիրները «դե լավ, հետագայում մենք կլուծենք», ընդհանուր առմամբ, այս դիրքորոշումն է վճռաբեկ բողոքից հասկանալի լինում»,-նշեց Պողոսյանը՝ վստահեցնելով՝ այնպես չէ, որ նոր փաստեր գոյություն ունեն, եղած փաստերն է այլ կերպ մեկնաբանվելու։

Միհրան Պողոսյանի խոսքով՝ Արա Սաղաթելյանի նկատմամբ քրեական հետապնդումը քրեական օրենսգրքի ու քրեական դատավարության մեջ բացարձակապես ի սկզբանե չի տեղավորվել։

«Ես ցավ եմ ապրում նրա համար, որ մեզ՝ փաստաբաններից որոշներին, վերջին երկուսուկես տարում ուղղակի դրդում են մեր բուն մասնագիտական պարտականություննեը չկատարել, այսինքն՝ իրական իրավաբանությամբ զբաղվել, այլ ստիպում են, որ մենք նման կոնտեքստների շրջանակում քաղաքական հայտարարություններով հանդես գանք, օգնենք մեր պաշտպանյալներին, ովքեր քաղաքական կարծիք հայտնելու համար հետապնդվում են քրեական հոդվածներով, այդ ամենը հենց իրավունքի դեգրադացման մասին է խոսում, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ այդ ժամանակներն անցնելու են», - ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք՝ մարտի 5-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, բեկանել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորման մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ ազատ արձակելով Սաղաթելյանին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>