«Պեգասուս»-ի մուտքը Հայաստան հետաձգվում է
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը հայտարարեց, որ թուրքական «Պեգասուս» ավիաընկերության մուտքը Հայաստանի ավիաշուկա անորոշ ժամկետով հետաձգվել է:
Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, հունիսի 1-ից շաբաթը երեք անգամ «Պեգասուս» ավիաընկերությունը պետք է Ստամբուլից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան թռիչքներ իրականացներ:
Ինչպես հայտնի է, «Պեգասուս» ավիաընկերությունը Ստամբուլից միջազգային թռիչքներ է իրականացնում գրեթե բոլոր եվրոպական երկրներ: