Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան
5
Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Գյումրու ռազմաբազան հանելը ոմանց համար ոչ թե աշխարհաքաղաքականություն է, այլ՝ բիզնես-պլան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան Դատարանը փորձում է մեզ բոլորիս եւ Գագիկ Ծառուկյանին համոզի՝ մածունը սեւ է. Աբովյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. մարդուն, փաստորեն, հանիրավի զրկեցին խոսքի իրավունքից, մոտ 3 ամիս Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար Թրամփը լրատվամիջոցներին անվանել է «դավաճան տականքներ»՝ զինամթերքի ցածր մակարդակի մասին տարածած լուրերի պատճառով Շևցով․ Թրամփի ուղին թույլ կտա ամերիկյան զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանի մոտ Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Բա Վահագն Խաչատուրյանն ու Խաչատուր Սուքիասյանն ինչի բանտում չեն. Նիկոլը հասկանում է՝ ինքը փախչելու է Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) «Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ․ «Ազատություն» ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» «Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը

Աշխարհի ամենաերկար զիփլայնը կկառուցվի ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում

«Յելլ էքսթրիմ Պարկ» նախագծի  հրավիրած  մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարվել է Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցմանն ուղղված կոլեկտիվ դրամահավաքի (crowdfunding) մեկնարկի մասին Indiegogo համաֆինանսավորման միջազգային հարթակում:

Ասուլիսի բանախոսներ ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը և «Յելլ էքսթրիմ Պարկ» նախագծի հեղինակ Տիգրան Չիբուխչյանը ներկայացրեցին Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցման նախագծի դերը ՀՀ զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարների տեսանկյունից, նախագծի նպատակներն ու առանձնահատկությունները, ընթացիկ միջազգային արշավի ուղերձներն ու Indiegogo միջազգային հարթակում նախագծին ուղղված դրամահավաքի սկզբունքներն ու կանոնները:

«Յելլ էքսթրիմ Պարկ» նախագծի հեղինակ Տիգրան Չիբուխչյանը, ծանոթացնելով իրենց նոր նախագծի նպատակներին, ասաց.

«Մենք ցանկանում ենք այս ռեկորդային նախագծին մասնակից դարձնել բոլոր այն մարդկանց, ովքեր սիրում են ճանապարհորդել ու փնտրում են նոր արկածներ, ցանկանում են մեզ հետ փոխել էքսթրիմի աշխարհը: ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում կառուցվող աշխարհի ամենարեկար զիփլայնը նպատակ ունի միավորել արկածային և էսքթրեմալ հանգստի սիրահարներին աշխարհի տարբեր ծայրերից՝ զբոսաշրջության համաշխարհային ինդուստրիայում Հայաստանը դիրքավորելով որպես տարածաշրջանի էքսթրեմալ տուրիզմի կենտրոն: Այդպիսով մենք կկարողանանք ոչ միայն նպաստել Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը, մեր երկիրը աշխարհում ճանաչելի դարձնել, այլև սահմանամերձ համայնքներում ստեղծել նոր աշխատատեղեր, աշխուժացնել համայնքային կյանքը և խրախուսել առողջ ապրելակերպը: Այնպես որ թե´ արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին, թե´ արկածային տուրիզմի սիրահարներին ամբողջ աշխարհից կոչ ենք անում միավորվել մեկ ընդհանուր նախագծի շուրջ և այն դարձնել իրականություն»:

Տիգրան Չիբուխչյանը նախագծին միանալու իր կոչում նշեց, որ մայսի 4-ից Indiegogo համաֆինանսավորման միջազգային հարթակում նախագծին ուղղված ֆինանսավորմանը կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են տեսնել նախագիծը կայացած, հավատում են դրան և պատրաստ են աջակցել:

ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, ողջունելով ռեկորդային նախագծի գաղափարը և անդրադառնալով նախագծի կայացման նշանակությանը Հայաստանի զբոսաշրջության զարգացման հարցում, նշեց.
«Երբ խոսում ենք արկածային զբոսաշրջության մասին, ապա առաջին գործոնը բնությունն է և երկրորդը՝ արդեն նաև երկրի պատմամշակութային ժառագության հետ ծանոթանալը: Աշխարհում դա հսկայական՝ 263 միլիարդ դոլարի ինդուստրիա է: Զբոսաշրջիկներն, ովքեր արկածային զբոսաշրջության նպատակով ճանապարհորդում են, երկրներում մնում են 10-11 օր՝ միջինում ծախսելով մոտ 1000 դոլար: Հայաստանն ունենալով բնության այսպիսի հարստություններ և հատկապես պահպանվող տարածքներ, շատ լուրջ պոտենցիալ ունի: Մեր հիմնական նպատակն է Հայաստանում էքսթրեմալ զբոսաշրջության հնարավորությունների մասին հանրավորնս իրազեկել և տեղեկանցել համաշխարհային այն թիրախային շուկաներին, որոնց համար հետաքրքիր է Հայաստանը»:

Զարմինե Զեյթունցյանը Ենոքավանում ամենաերկար զիփլայնի կառուցումը կարևորեց ինչպես մեր երկրում էքսթրեմալ զբոսաշրջության, այնպես էլ համայնքների համաչափ զարգացման տեսանկյունից:


«Յելլ էքսթրիմ Պարկ» նախագծի PR-պատասխանատու Տաթևիկ Սիմոնյանը իր խոսքում նշեց.


«Համաֆինանսավորման միջազգային հարթակների հետ համագործակցությունը ամբողջ աշխարում ընդունված պրակտիկա է: Այնպիսի հարթակները, ինչպիսին Indiegogo-ն է, հնարավորություն են տալիս կոլեկտիվ ֆինանսավորման միջոցով աջակցել և իրականություն դարձնել ցանկացած արժեքավոր, նորարար, հետաքրքիր և նշանակալի նախագիծ: Indiegogo միջազգային հարթակում մայիսի 4-ին կմեկնարկի Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցմանն ուղղված կոլեկտիվ դրամահավաքի արշավը, որը տևելու է 30 օր:
Նոր ու ամենաերկար զիփլայնը կկառուցվի ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում, որը կունենա 2680մ երկարություն և 200-300մ բարձրություն: Զիփլայնով թռիչքը տևելու է 3 րոպե, որի ժամանակ հնարավոր է զարգացնել առավելագույնը 120 կմ/ժ արագություն: Այսօր Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենաերկար զիփլայնը գտնվում է Պուերտո Ռիկոյում, իսկ փաստացի ամենաերկար Զիփլայնը գտնվում է Մեքսիկայում՝ 2545մ»:

Նշենք, որ Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցման գաղափարը «Յելլ էքսթրիմ Պարկի» թիմի անդամների մտքերում պտտվում էր դեռ նախագծի հիմնադրման առաջին օրից: Սոցիալական ձեռներեցության հայեցակարգի համատեքստում նախագծի ունեցած դրական արդյուքները, որոնք ուղղված էին համայնքային կարիքների լուծմանը, սոցիալական և շրջակա միջավայրի փոփոխությունների իրականացմանը, ոգևորիչ եղան նրանց համար, և այսօր «Յելլ էքսթրիմ Պարկի» թիմն ավելի մեծ ծրագիր է հանձն առել:

Մայիսի 4-ից ակտիվ կլինի նաև նախագծի պաշտոնական կայքը՝ www.longest-zipline.com, որտեղ կարող եք հետևել նախագծի ընթացիկ նորություններին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>