Հաջորդ շաբաթ Պուտինը կհանդիպի Փաշինյանի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ Մոսկվայում բանակցություններ կվարի Նիկոլ Փաշինյանի հետ, News.am-ի հաղորդմամբ՝ գրում է «Ինտերֆաքս»-ը: «Հաջորդ շաբաթ նախատեսված է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ»,-կիրակի հաղորդել է «Ռոսսիա-1» հեռուստաալիքը:
Ավելի վաղ Փաշինյանի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ այդ նպատակով Փաշինյանն այժմ պահպանում է ինքնամեկուսացման ռեժիմ: Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ այդ հանդիպման ընթացքում կքննարկվի եռակողմ համաձայնության (Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան) իրագործման ընթացքը, որը վերջ է դրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին:
Zham.ma