Մեր երազանքները խորտակված են թվում, ապրածն՝ իմաստազրկված, հազարավոր ընտանիքներ՝ սրտաբեկված
Մեր երազանքները խորտակված են թվում, ապրածն՝ իմաստազրկված, հազարավոր ընտանիքներ՝ սրտաբեկված, անհուսությամբ մշուշված է ապագան և, կարծեք թե, կյանքը վերածվել է անԶատիկ մի պահեցողության: Ինչպե՞ս, ինչպե՞ս ճեղքել մշուշոտ խավարը։ Գիշերը ցերեկ է դառնում, բայց մեր գիշերվա վախճանը, թվում է, չկա: Մոռացե՞լ է մեզ արդյոք Աստված, թողել բախտի քմահաճույքի՞ն, թե՞ ժամանակ չունենք մենք Աստծո համար:
Ունե՞նք… Ապա ինչպե՞ս թշնամանքն ու ատելությունը, սիրո ու համերաշխության զգեստավորմամբ խոր արմատներ բռնեցին մեր կյանքում: Ինչպե՞ս սուտն ու կեղծիքը ճշմարտությունից գերադասվեցին: Ինչպե՞ս հայհոյանքն ու վիրավորանքը դարձան քաջության, իսկ համեստությունն ու խոնարհությունը՝ թուլամորթության խորհրդանշան: Ինչպե՞ս մեծախոսությունը շփոթվեց ճշմարտախոսության, մարդահաճությունը՝ մարդասիրության, հայրենադավությունը՝ հայրենասիրության հետ: Եվ վերջապես ինչպե՞ս կռապաշտը համարվեց աստվածապաշտ․․․
Հատված Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի քարոզից:
Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

