Մենք, լրագրողներս, միշտ էլ տակից դուրս կգանք...
Մի քանի տարի առաջ, երբ արքայազն Ուիլյամը կնոջ հետ հանգստանում էր ֆրանսիացի իրենց բարեկամի դղյակում, պապարացիները հեռվից լուսանկարեցին Քեյթին լողավազանի մոտ՝ թոփլես ու հրապարակեցին այդ նկարները ֆրանսիական լրատվամիջոցներում։ Թագավորական ընտանիքը դատի տվեց լրագրողներին, բայց այժմ դատավարության ժամանակ լրագրողները պնդում են. «Ոչ մի դատապարտելի ու անբարոյական բան էլ չենք արել։ Այն ժամանակ հասարակությունում ասեկոսեներ էին պտտվում, թե Քեյթը տառապում է անորեքսիայով՝ պաթոլոգիկ նիհարությամբ... Ու մենք, ցույց տալով իշխանուհու կիսամերկ մարմինը, ընդամենը փարատել ենք բոլոր կասկածները, ապացուցել ենք, որ լրիվ առողջ է... Այսինքն՝ լավ բան ենք արել...»... Բա։ Իսկ դուք չեք գնահատում լրագրողներիս աշխատանքը.

Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից

