Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Եթե ՀՀ-ի վերջնական ընտրությունը կանգ չառնի ռուսական «Sputnik V»-ի վրա, դա կնշանակի միայն մեկ բան՝ թաքնված մարտահրավեր Մոսկվային․ Գրիգորի Տրոֆիմչուկ

Տարածաշրջանային և ռազմաքաղաքական հարցերով ռուսաստանցի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով՝ ամբողջ աշխարհն այժմ կարող է տեսնել, թե ինչ է կատարվում պատվաստանյութերի թեմայի շուրջ, որը, ըստ իրեն, ցավոք, դարձել է ավելի շատ քաղաքական, քան զուտ բժշկական:

Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ Հայաստանը նախ խոսում էր այն մասին, որ մարտից հայաստանցիները պատվաստվելու են ռուսական Sputnik V պատվաստանյութով, սակայն օրերս հայտարարեց բրիտանական AstraZeneca գնելու և նրանով շահառու խմբերին մասսայական պատվաստելու մասին։

«Աշխարհում երբեք այսքան մեծ արագությամբ այլ հիվանդությունների պատվաստանյութերի նման տեսականի չի ստեղծվել, հիվանդությունների, որոնք բավականին շատ են, բայց տասնամյակներ շարունակ հնարավոր չէ հաղթահարել: Սա հարցը քաղաքական հարթություն է տանում,-ասաց նա՝ հավելելով, որ եթե փնտրենք այս վիրուսի՝ COVID-19-ի հայտնվելու պատճառները, ապա կլինի հիմնական հարցի պատասխանը, թե ում էր պետք այս ամենը,-Եվ միայն դրանից հետո պարզ կդառնա, թե ինչպես պաշտպանվել այս սպառնալիքից: Ինչ-որ մեկը կոչ է անում տեղի ունեցողը անվանել ասեղնաբուժություն՝ «անհասկանալի է ինչից է և ինչով», և այս վարկածը նույնպես պետք է մանրամասն քննարկվի՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում շուրջը»։

Նա, շարունակելով խոսել ընդհանրապես թեմայի շուրջ, նկատեց, որ դրա վերաբերյալ շատ հարցեր դեռ պարզ չեն, և ավելին, բժիշկները չեն կարող բարձրաձայն խոսել դրանց մասին:

«Ի դեպ, Հայաստանի տարածքում կան կենսաբանական լաբորատորիաներ, որոնք ժամանակին ստեղծվել են ԱՄՆ-ի նախաձեռնությամբ, և որոնց գործունեությունը նույնպես ամբողջովին հասկանալի չէ: Զարմանում եմ, թե ինչու այդ մասնագիտացված հաստատությունները չկանխեցին վիրուսի պայթյունը, չնայած թվում է, որ նրանք դրա համար էլ ստեղծված էին»,-նշեց նա։

Խոսելով արդեն, մասնավորապես, Հայաստանի արած քայլերի մասին՝ Գրիգորի Տրոֆիմչուկը նշեց, որ թվում է, թե այստեղի ներկայիս ղեկավարությունը շարունակում է հետապնդել իր «առանձնահատուկ, մեղմ ասած, տարօրինակ գիծը»՝ շարունակելով Ռուսաստանի մոտ բարձրացնել իր նկատմամբ անվստահության աստիճանը:

«Ընդհանրապես, այս բնութագրական առանձնահատկության մասին մեկ անգամ չէ, որ խոսել եմ․ դա սկսվեց այն պահից ի վեր, երբ Նիկոլ Փաշինյանը դանդաղեցրեց ՀԱՊԿ գործունեությունը՝ պահանջներ ներկայացնելով այս կազմակերպության գլխավոր քարտուղարին: Այսօր նման մի բան նկատվում է ռուսական պատվաստանյութի թողարկման շուրջ ստեղծված քաղաքական մթնոլորտի հետ կապված: Իհարկե, Հայաստանն ինքնիշխան երկիր է և ինքն իրավունք ունի ընտրելու, թե կոնկրետ ինչ և ինչպես պատվաստել իր քաղաքացիներին: Այնուամենայնիվ, հաշվի առնելով վերոհիշյալը, որ այս թեման ունի հստակ քաղաքական ենթատեքստ, նրանք ակնհայտորեն սկսում են խաղալ դրա վրա»,-ասաց նա։

Ռուսաստանցի փորձագետը նաև չբացառեց, որ հնարավոր է՝ դավադրություն չկա էլ այս ամենում, որ հայ մասնագետները պարզապես որոշեցին համեմատել օգտագործման պրակտիկան, ռուսական պատվաստանյութի բնութագրերը և դրա արտասահմանյան անալոգները, իսկ դա նույնպես ոչ ոք չի արգելում:

«Այնուամենայնիվ, եթե Հայաստանի վերջնական ընտրությունը կանգ չառնի ռուսականի վրա, դա կնշանակի միայն մեկ բան՝ թաքնված մարտահրավեր Մոսկվային: Բացի այդ, պարզ կլինի, որ Հայաստանի տարածքում մի ժամանակ կենսաբանական լաբորատորիաներ կազմակերպող կառույցները մեծացրել են իրենց ազդեցությունն այստեղ և չեն նվազեցրել, ինչը մենք կցանկանայինք հուսալ, քանի որ Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ, ռազմավարական դաշնակիցներից մեկն է: Նաև կցանկանայի հուսալ, որ հնարավոր բողոքները «Sputnik V»-ի վերաբերյալ (որ ինչ-որ մեկը «մահացել է» դրանից և այլն) Հայաստանի տարածքից չեն գա»,-ասաց նա։

Ռուսաստանցի փորձագետի խոսքով՝ հայ-ռուսական համագործակցությունն այս ոլորտում պետք է լինի լիովին թափանցիկ, հասկանալի, չբացառելով, որ դա կարող է անհասկանալի լինի երրորդ կողմի համար։

«Դա բնական կլիներ՝ հաշվի առնելով մեր ռազմավարական գործընկերությունը: Ռուս և հայ մասնագետներն ունեն այս ոլորտում աշխատելու բոլոր անհրաժեշտ հմտությունները: Այնուամենայնիվ, Հայաստանի «մարմնում» արևմտյան, բրիտանական պատվաստանյութ ներմուծելու բուն փաստը ինքնին խոսուն է: Բայց ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ի վերջո հավասարակշռելու է այս հարցը, որը դեռևս նոր խնդիր չի դարձել: Եվ որպեսզի ցույց տա Երևանի բաց լինելն այս ոլորտում, ես դեռ կցանկանայի հասկանալ, թե ինչ է պատահելու ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների հետ, որոնք բավական տարօրինակ կերպով ֆինանսավորվում են Պենտագոնի կողմից»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ: COVID-19-ի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութը ձեռք է բերվել COVAX FACILITY նախաձեռնության շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։

Ավելի վաղ Հայաստանում հավանություն էին տվել կորոնավիրուսի դեմ ռուսական «Sputnik V» պատվաստանյութի կիրառմանը։ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը դեռևս փետրվարին հայտարարել էր, որ ձեռք բերվելիք «Sputnik V»-ի մեկ դեղաչափը Հայաստանի համար կկազմի մոտ 10 դոլար՝ գումարած տեղափոխման ծախսերը: Գայանե Սահակյանի խոսքով՝ դա այդ պահին Հայաստանին առաջարկվող տարբերակներից ամենահարմարն ու ամենամատչելին էր։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>