Արցախ մեկնելուց առաջ պետք է տեղեկացնել ՌԴ խաղաղապահներին. ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանում է
Ինչպես տեղեկացնում է IARex-ը.1aitv.ru տեղեկատվական կայքի խմբագիր Նաիրա Բաղդասարյանը հարցում է ուղարկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային կապված այն բանի հետ, որ ազդակներ են ստացվում այն մասին, որ ռուս խաղաղապահները չեն թողնում օտարերկրյա ԶԼՄ-ի ներկայացուցիչներին կամ բարեգործներին Արցախի տարածք։
«...Իհարկե, տարածաշրջանում պահանջված է ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մասնագիտացված մարդասիրական կառույցների աշխատանքը։ Նրանց գործունեության անվտանգությունն ապահովելու համար հաստատվել է միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքի կարգ խաղաղասիրական առաքելության իրականացման գոտի։ Մասնավորապես այն ենթադրում է նախորոք և պատշաճ կերպով ծանուցում ռուս խաղաղապահներին նման ուղևորությունների մասին։ Դրա մասին տեղեկացվել են նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարության կողմերը», - ասվում է նրա պարզաբանման մեջ։
Zham.am