Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ)
20
Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Պատերազմ Արցախում
Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում Ապրիլի 23-ին աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ «Նիկոլ Անհողինի համերգին Գյումրու Վարդանանց հրապարակը դատարկ է». Գագիկ Համբարյան ՔՊ-ական Սարիկ Մինասյանի խուլիգանական վարքը համացանցում Պարզվել է, թե ով էր առավոտյան փչացրել Փաշինյանի կադրը. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրիում է «Այսօր շարասյունով գնում են նրանք, ում վրա դրվում է այդ պարտության և այդ գաղթի քաղաքական պատասխանատվությունը» «Վարչաբենդի» անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստանին» Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները ՔՊ-ն փախավ հանձնաժողովի նիստից Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Քաղաքային իշխանությունը տապալածները Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ»

Աչքիս առաջ ականն ընկավ, մերը էրեխեքի հետ կտոր-կտոր եղավ․ գնդապետ Ղումաշյանի ցավալի հիշողությունները. Տեսանյութ

yerkir.am-ը գրում է․ Հուշերը սպանում են ինձ, ափսոս մեր տղերքը. «Տիգրան Մեծ» պետական ռազմամարզական հատուկ վարժարանի ղեկավար, գնդապետ Կորյուն Ղումաշյանը վերհիշում է 2020 թվականի Արցախյան պատերազմն ու շեշտում՝ բազում հարցեր ունի, որոնց պատասխանները դեռեւս չեն տրվել:

«Երկարատեւ մարտերից հետո՝ հոկտեմբերի 22-ին, Արցախից դուրս եմ բերում ջոկատը, 24-ին նորից, զենքը վերցրած, գնացինք, որ մտնենք Արցախ, չկարողացանք անցնել Լաչինը։ Ո՞նց հասկանամ։ Թուրքը, ծափ տալով, հասել էր Լաչին ՝ առանց դիմադրության, ո՞նց հասկանամ։ Շատ-շատ հարցականներ կան։ Հոկտեմբերի 3-ից Ջաբրայիլից հետ են եկել, ես մտածում էի՝ ամսի 8-ից են եկել։ Մի հատ դերասանիկ կա, չգիտեմ` անունն ինչ ա դրել, ամսի 8-ին փախել ա էնտեղից։ Զինվորին լքածները եկել, եսիմ ինչ են խոսում։ Ով խրամատում զինվորի կողքին կանգնած է եղել, չի կարող հերքել իմ խոսքերը»,-պատմում է գնդապետը։

Անձամբ է տեսել, թե ինչպես են պատերազմի թեժ պահին ինչ-որ անձինք, ըստ երեւույթին` բարձրաստիճան պաշտոնյաներ, կռվելու փոխարեն իրենց ունեցվածքը դուրս բերել․ «Կռվի անվան տակ մարդ էին հավաքում իրենց շուրջը, տղերքին օգտագործում էին իրենց եղածը Հադրութից տանելու համար։ Իմ աչքով եմ տեսել այդ ամենը»։ Աբսուրդն այսքանով չի սահմանափակվում։ Ղումաշյանը պատմում է, որ պատերազմի ժամանակ մի քանի հազար կամավորական զինաթափվել, տեղավորվել է գնդերից մեկում, հրաժարվել բարձրանալ դիրքեր․ «Աչքերս փակեցի, բերանս բացեցի։Բոլորը լսել են, թե ոնց եմ հայհոյել բոլորին։ Սերյան Օհանյանի հետ համոզում էինք՝ բարձրանալ դիրքեր, չէին գնում։ Երեւանից եկել էին` ծաղիկ հավաքելու»։

Այս առնչությամբ հակասական տեսակետներ են հնչում, շատերը պնդում են, թե կամավորականներին հրաժարվել են տանել դիրքեր: Ղումաշյանը հակադարձում է․ «Ամեն ինչ անկազմակերպ էր, կամավորականների մեծ մասը կռիվ չէր տեսել, հասկանո՞ւմ եք` վախեցած էին բոլորը։ Չէին ենթարկվում հրամանատարությանը։ Իմ ջոկատում կար մի տղա, որը վախից ասաց՝ թողնում եմ` գնամ։ Զենքը պահեցի ճակատին, ասի՝ կսպանեմ հենց հիմա։ Պատերազմից հետո արիության մեդալ ստացավ»։

Մի քանի պատերազմ տեսած գնդապետը վստահեցնում է՝ վախը հաղթահարելը մեկ ակնթարթ է, պետք է կարողանաս ճիշտ կողմնորոշել քո զինվորին․ «Անօդաչու թռչող սարքերը մեզ չկարողացան վնասել, ես թույլ չէի տալիս երկու հոգի իրար կողք կանգնի»։ Ղումաշյանը կարծիքով՝ անկախ այն իրողությունից, որ Թուրքիան օգնում էր Ադրբեջանին, մեկ է՝ կհաղթեինք այս պատերազմում․ «Իմ հաղթանակը իմ տղերքի, իմ բանակի տարած հաղթանակը նվեր տվեցին թուրքերին, ախր խի՞ չեք ուզում հասկանալ այս ամենը։ Ո՞վ է այդ դավաճանը։ Սա այն վարժարանն է, որը բանակին 600 սպա է տվել, 20 հոգի հերոսաբար զոհվել են այս պատերազմում, զոհվեցին` մեկ մետր անգամ դիրք չտալով, մնացին դիրքերում, դուք հասկանո՞ւմ եք։ Վիտոյին խի՞ եք փնովում, արա', խի՞ եք փնովում էդ տղուն։ Թացն ու չորը խառնել են իրար»։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի, պետական մյուս այրերի այն տեսակետին, թե պետք է փոխենք մեր վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ, թուրքերին չդիտարկենք որպես թշնամի, Ղումաշյանը կոպիտ է արձագանքում․ «Սրիկայություն է կատարվում այսօր մեր երկրում։ Լեւոնը ասաց՝ լավ տղա եք, պահեք էդ հողերը։ Արա՛, մենք պահինք, խի՞ տվիք մեր հողերը, արա', ասեք հասկանամ։ Էսօր էլ կանգնել ասում են՝ Հայոց ցեղասպանությունը խի՞ եք պետականորեն բարձրաձայնում, ցեղասպանություն եք մոռանալ տալիս, ասում եք՝ թուրքերին մի՛ հիշեցրեք։ Արա՛, այ վիժվածքներ, գնացեք թուրքերի մոտ ապրեք, թողեք մենք հանգիստ ապրենք մեր երկրում, ի՞նչ եք ուզում մեզնից։ Տեղ գյուղից էն կողմ Արցախն ա, Ադրբեջանը չի, Շուշին հայկական ա, ով ասի՝ ադրբեջանական ա, սրիկա ա իմ համար, կապ չունի՝ ով են իրանք, եւ թուրքը մնում է մեզ թշնամի։ Դուք տեսե՞լ եք, թե ոնց է երեխան ընկած թպրտում, հա՞։ Իմ աչքի առաջ ականն ընկավ, մերը էրեխեքի հետ կտոր-կտոր եղավ։ Թուրքն աշխարհի ամենաարգելված զենքերով ռմբակոծեց մեր դիրքերը, մեր կանանց, մեր էրեխեքին, դուք էլ եք ուրեմն թուրք, գնացե՛ք Ադրբեջանում, Թուրքիայում ապրեք։ Սա իմ պապական հողն է, ձերը չի, դուք չեք հասկանում՝ ինչ է նշանակում՝ գերեզման ունենալ, գերեզման այցելել»։ Մանրամասները դիտեք yerkir.am-ի տեսանյութում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>