Ռոբերտ Քոչարյանը հասցրել է մեկնել Մոսկվա և վերադառնալ
Դիտել նաև
Լսումների փոխարեն՝ զեկույցի մոտ 20 էջանոց եզրակացություն. Որոշել են առիթը բաց չթողնել
Կյանքից հեռացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Պուտինը սպասվող տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին
Հրապարակում ես սեփական թերթիցդ հոդված ու սա որպես բանակցային փաստաթուղթ ես ներկայացնում․ Լևոն Քոչարյան
Ով է դեռ «չզտված» ցուցակում Անդրանիկ Քոչարյանի առաջադրվելու երաշխավորը
Մենք տեղեկություն ունեինք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 1-2-ին պետք է մեկներ Մոսկվա: Առիթը «Սիստեմայի» խորհրդի հերթական նիստին մասնակցելն էր, թեպետ ասում են, որ Քոչարյանը, բացի «Սիստեմայի» նիստերին մասնակցելուց, նաև քաղաքական բնույթի հանդիպումներ է ունենում, սակայն նրա գրասենյակից այս մասով համառորեն ոչինչ չեն ասում: Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Հրապարակ»-ին ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն արդեն վերադարձել է Մոսկվայից, ուր մեկնել էր չորեքշաբթի առավոտյան, հաստատեց` մասնակցել է «Սիստեմայի» խորհրդի նիստին, բայց միայն այսօրվա` ապրիլի 1-ի նիստին, որից հետո վերադարձել է Երևան, և վաղը` ապրիլի 2-ին, կմասնակցի Մարտի 1-ի գործով դատական նիստին: Այլ մանրամասներ` Մոսկվա կատարած այցից, Սողոմոնյանը չհայտնեց:

