Ռումինիայում պահանջում են գլխավոր մարզչի հրաժարականը
Ռումինիան ԱԱ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում 3:2 հաշվով պարտվեց Հայաստանին:
Խաղի ավարտից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Միրել Ռադոյը հայտարարեց, որ մտածում է հրաժարականի մասին և, ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին որոշում կկայացնի:
Երեկվա խաղից հետո երկրպագուները ևս սկսել են պահանջել Ռադոյի հրաժարականը։
Ռումինիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի գլխավոր քարտուղար Ջասթին Ստեֆանը կոշտ ուղերձ է հրապարակել: «Վաղվանից մենք պետք է խոսենք Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայում լուրջ փոփոխությունների մասին՝ ինչպես ադմինիստրատիվ, այնպես էլ մարզական առումով: Կարծում եմ, սա մեծ նվաստացում է։ Աշխարհի առաջնությունում հայտնվելու միայն տեսական շանսեր մնացին»,- գրել է Ստեֆանը։
Zham.am