Կառավարությունը 8 տարով երկարաձգեց Կարապետյաններին պատկանող «Արմհոլդինգ» ընկերությանը տրված արտոնությունը
Կառավարությունն այսօրվա նիստում երկարաձգեց «Արմհոլդինգ» ընկերությանը տրված արտոնության ժամկետը: Այս ընկերությունը փոխկապակցված է ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խմբի հետ, ասել է թե` Կարապետյաններին պատկանող հերթական բիզնեսներից մեկն է:
Ուշագրավ է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը առաջարկեց այս հարցի ընդունումը ճանաչել անհետաձգելի: Ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն էլ, ներկայացնելով հարցը, ասաց, որ նախագծով առաջարկվում է «Արմհոլդինգ» ընկերությունների խմբին տրամադրված հարկային արտոնությունը երկարաձգել մինչև 2029 թվականը:
«Բոլոր կողմերի հետ քննարկված և համաձայնեցված է»,-ասաց Բրուտյանը:
Նախագիծն ընդունվեց միաձայն:
Zham.am