Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
22
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Առանց Փաշինյանի հեռանալու՝ Հայաստանը չի կարող արժանապատիվ ու հարատև խաղաղություն հաստատել որևէ մեկի հետ

«168 ժամ» թերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն ադրբեջանաթուրքական կապիտուլյացիան ստորագրած երկրի ղեկավար է, և այդ երկրների հետ խաղաղություն հաստատելու նրա տեսլականն անգամ ամենամեծ ցանկության դեպքում չի կարող ապահովել այն, ինչն ընդունված է անվանել արժանապատիվ խաղաղություն։

Նիկոլ Փաշինյանի առաջարկածն անարժանապատիվ, ստորացուցիչ խաղաղություն է, որը որևէ պարագայում չի կարող լինել հարատև, ճիշտ հակառակը՝ անգամ խաղաղության մասին պայմանագրերի ստորագրման դեպքում, այս պայմաններով խաղաղությունը նորանոր պատերազմներ կարող է հարուցել։ Որևէ մեկի հետ արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար պարտադիր է, որ հաստատողը, պետության անունից խաղաղություն կնքողը լինի արժանապատիվ։ Դա նվազագույն պայմանն է։ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը, սակայն, ունեն և կարող են ունենալ ամեն ինչ, բացի արժանապատվությունից, և խնդիրը միայն պատերազմում կրած խայտառակ պարտությունը չէ։

Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո բոլոր հնարավոր միջոցներով նվաստացել ու խոնարհվել է Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ։ Նվաստացում է նաև խաղաղության մասին նրա բարբաջանքն այն պայմաններում, երբ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են սպառնալ Հայաստանին ու հայկական էթնոսին։ Ահա, ուրեմն, ի պատասխան այդ սպառնալիքների՝ Հայաստանից հնչում են խաղաղության մասին թոթովանքներ, որոնք իրականում ոչ թե խաղաղության, այլ ստրկության պատրաստակամության մասին են։

Վերջին պատերազմի վերքերը ոչ միայն դեռ չեն սպիացել, այլև չեն սպիանալու չափազանց երկար ժամանակ, եթե կարող են սպիանալ երբևէ։ Գոնե հարաբերականորեն այդ վերքերի ամոքման միակ ճանապարհն իրապես ուժեղ պետության կայացումն է, որը, չձգտելով պատերազմի, այդուհանդերձ, հարկ եղած դեպքում պատրաստ կլինի նաև պատերազմի, եթե հակառակն ազգային ու պետական արժանապատվության ոտնահարումն է։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, առաջարկում է ոչ թե այդ հզոր պետության կայացման հայեցակարգը, այլ հայկական պետության զարգացման թուրք-ադրբեջանական մոդելը, որի պայմաններում այդ երկրները հարկ եղած դեպքում կլինեն ոչ թե Հայաստանի հնարավոր հակառակորդներ, եթե դա պահանջի մեր ազգային ու պետական շահը, այլ «նորովի կառուցված Հայաստանի» շահառուներ։

Սա սկզբունքային տարբերություն է․ մի դեպքում՝ պետությունը զարգանում ու կայանում է հանուն սեփական արժանապատվության՝ նաև պատերազմի պատրաստ լինելու կանխավարկածով, Նիկոլ Փաշինյանի հայեցակարգով՝ Հայաստանը զարգանում է նրանց հաշվին ու միջոցով, ովքեր այդ նույն արժանապատվության առաջին ոտնահարողներն են։

Իրավիճակի նրբությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղասիրության» ցանկացած ընդդիմախոսություն, քաղաքական մանր շահերից ելնելով՝ որակվում է՝ որպես ռազմատենչություն կամ պատերազմի քարոզ։ Իրականում, սակայն, Նիկոլ Փաշինյանի առաջարկած խաղաղության այլընտրանքը ոչ թե պատերազմն է, ինչպես ներկայացվում է իշխանությունների պարզունակ քարզչությամբ, այլ իրապես արժանապատիվ խաղաղությունը, որը գործնականում հնարավոր չէ արդեն իսկ նվաստացուցիչ խաղաղության պատրաստամակություն հայտնած իշխանության պայմաններում։

Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է «ամեն ինչ՝ հանուն խաղաղության» սկզբունքով՝ այդ թվում՝ պատրաստ լինելով ոտնահարել Հայաստանի ու հայ ժողովրդի արժանապատվությունը։ Խաղաղությունը, այո, արժեք է, որին պետք է ձգտի ցանկացած ողջամիտ հասարակություն ու պետություն։ Մյուս կողմից՝ խաղաղությունը չի կարող լինել գերնպատակ ու ինքնանպատակ, եթե դրան հասնելու ճանապարհները ոտնահարում են ազգային ու պետական արժանապատվությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը։ Ճանապարհ, որով այժմ շարժվում է Նիկոլ Փաշինյանը։

Պատերազմի ու խաղաղության մասին դիսկուրսը Հայաստանում հեռու է բանական հարթությունից։ Մի կողմում փաշինյանական կույր խաղաղությունն է, մյուս կողմում՝ թուրքական դրոշներն այրելու խավարամտությունը, որը նույնքան պարզունակ է ու վտանգավոր, որքան իշխանության մոտեցումը։

Այդ պատճառով, որպես այդպիսին, խաղաղության  ու պատերազմի մասին բովանդակային դիսկուրսը Հայաստանում բացակայում է, և այն, ինչին  խիստ պայմանականորեն անվանում ենք դիսկուրս, բաղկացած է մի կողմից՝ իշխանական թրքասիրությունից, մյուս կողմից՝ հակաիշխանական թրքատյացությունից․ երկու ծայրահեղություններ, որոնցից ոչ մեկն աղերս չունի Հայաստանի պետական շահի ու ապագայի հետ։  Լայն իմաստով, հիմա այդ դիսկուրսի համար ամենալավ ժամանակները չեն, քանի որ պատերազմի արհավիրքի առաջացրած բարոյական, արժեբանական, սոցիալ-տնտեսական հետևանքները հաղթահարված չեն, և դժվար է ասել՝ պատրա՞ստ է արդյոք հասարակությունը պատերազմի և խաղաղության/պատերազմի կամ խաղաղության մասին քնննարկման։

1997 թվականին արցախյան պատերազմում հաղթանակած Հայաստանի առաջնորդը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, փորձեց հանրային դիսկուրս ծավալել պատերազմի և խաղաղության հարցի շուրջ։ Հաշված ամիսների ընթացքում նրան հեռացրեցին իշխանությունից, այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյանի առաջարկածը ոչ թե նվաստացուցիչ ու ստորացուցիչ խաղաղություն էր, ինչը տեղին է Նիկոլ Փաշինյանի մոտեցման դեպքում, այլ իրապես արժանապատիվ խաղաղություն, որի պայմանները թելադրելու էր պատերազմում հաղթանակած Հայաստանը։

Ահա անգամ խաղաղության այդ տարբերակը հայ հանրությունը չընդունեց՝ հաղթանակած լինելով պատերազմում, ի թիվս բազմաթիվ գործոնների, նաև այն պատճառով, որ դրա համար անրաժեշտ գաղափարական, հոգեբանական, քարոզչական աշխատանք չէր կատարվել։ Հաղթանակած երկրի հաղթանակած առաջնորդը, ներկայիս ղեկավարի հետ անհամադրելի քաղաքական ու պետական գործիչը չկարողացավ հանրությանը հասցնել արժանապատիվ խաղաղության անհրաժեշտությունը, մինչդեռ պատերազմում պարտված Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմի թարմ վերքերի պայմաններում, ցանկանում է խաղաղություն պարտադրել հայ հասարակությանը։

Այդպես չի լինում։ Եթե վերաձևակերպենք 1997 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հեղինակած հոդվածի վերնագիրը, ապա այն կարելի է շարադրել հետևյալ կերպ․ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ հեռանալու պահը»։ Առանց Նիկոլ Փաշինյանի հեռանալու՝ Հայաստանը չի կարող արժանապատիվ ու հարատև խաղաղություն հաստատել որևէ մեկի, այդ թվում ու առաջին հերթին՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>