«Արտաքսել». Պոզները լքել է Թբիլիսին ոստիկանների ուղեկցությամբ. Տեսանյութ
Ռուս հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները 50 ընկերների և գործընկերների հետ լքել է Թբիլիսին։ Նրանց Թբիլիսիի միջազգային օդանավակայան են ուղեկցել ոստիկանները։ Պոզներն իր մտերիմների հետ Թբիլիսի էր ժամանել երեկ երեկոյան՝ ապրիլի 1-ին նշելու իր ծննդյան 87-ամյակը: Վերադարձը նախատեսված էր ապրիլի 3-ին, սակայն բողոքի ակցիաների պատճառով իրադարձություններն այլ ընթացք են ստացել։ Սա առաջին անգամ չէ, որ Պոզները հոբելյանը տոնում է Վրաստանի մայրաքաղաքում։ Հաղորդում է Rusvesna.su-ն։
Պատճառն այն էր, որ Թբիլիսիում չէին մոռացել Աբխազիայի վերաբերյալ Պոզների կողմից նախկինում արված մեկնաբանությունները և ծնունդը «շնորհավորել էին» բողոքի ակցիաներով, սուլոցներով:
«Ես երրորդ տարին է՝ նշում եմ իմ ծննդյան օրը Թբիլիսիում: Եկել եմ ոչ թե քաղաքականությունից խոսելու, այլ իմ ծննդյան օրը նշելու»,-ասաց Պոզները լրագրողներին՝ հրաժարվելով մեկնաբանություններից։
Zham.am