ԱԺ խորհրդի նիստը տապալվել է. ընդդիմադիր 2 խմբակցությունների ներկայացուցիչները չեն եկել
Այսօր՝ ապրիլի 1-ին ժամը 9.30-ին պետք է կայանար Ազգային ժողովի խորհրդի նիստը, սակայն այն չի կայացել, քանի որ 2 ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները չեն ներկայացել եւ քվորում չի ապահովվել:
Քիչ անց տեղի կունենա Ազգային ժողովրի խորհրդի նիստ հրավիրելու երկրորդ փորձը:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երկրորդ փորձը հաջողվել է, քանի որ ԱԺ խորհրդի «Իմ քայլի» բացակայող անդամները ներկայացել են եւ քվորում հնարավոր է եղել ապահովել եւ օրակարգը հաստատվել է: Դա նշանակում է, որ այսօր ժամը 11-ին ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի, որի օրակարգում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունները:
Zham.am