Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ
Դիտել նաև
Ռոբերտ Քոչարյանի գրքով նկարվելը խնդրահարույց է, իսկ Էրդողանի գրքով նկարվելը «հմուտ դիվանագիտություն». Լևոն Քոչարյան
Հուսով եմ՝ պատվով կհաղթահարենք մեր պետության համար այս դժվարին ժամանակաշրջանը․ Ռոբերտ Քոչարյան
«Հանրային Ռադիոյի պատերը պղծվել են երկու անգամ»․ Տիգրան Քոչարյան
Պուտինը զանգահարել է Քոչարյանին և շնորհավորել 70-ամյակի կապակցությամբ. 2-րդ նախագահի գրասենյակը հաստատեց
Դուք ամբողջ կյանքում կլյուչ տվող էլ կմնաք. էս խելքով ուզում են մետրո սարքեն. Կարեն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Տեր-Թադևոսյանների ընտանիքին՝ Արկադի Տեր -Թադևոսյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են երկրորդ նախագահի գրասենյակից։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում մարտի 31–ին մահացել է Արցախի հերոս, լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել օրեր առաջ ծանր վիճակում։
Գեներալ մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը Շուշիի ազատագրման ռազմական գործողության լեգենդար հրամանատարն էր։ Նա ծնվել էր 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում, ավարտել Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետև՝ Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։