Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել
11
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Պատերազմ Արցախում
Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին. ՀԷՑ Վերահսկողական կոմիտե Ինչո՞ւ է ՀՀ-ում ՌԴ դեսպանը գնացել ԿԸՀ. Հովակիմյանի պարզաբանումը Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ. քաղաքագետ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են Ու՞ր են գնում և ինչի՞ն են ծառայում Երևան քաղաքի բյուջեից հատկացումները (տեսանյութ) Գլխավոր դատախազը մերժել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը Հեռո՛ւ պահեք ձեր պիղծ ձեռքերը Հայոց Եկեղեցուց. հոգևոր իշխանությունը ձեր խելքի բանը չէ. հայտարարություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում 2026 թվականի մարտը ամենատեղումնառատ էր Հայաստանի համար Շիրակի մարզում վթարի հետևանքով կա 6 զոհ, 3 վիրավոր Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան «Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ. հայտարարություն ՌԴ-ի քայլերը դեռ ժուռնալն են, կինոն հետո է սկսվելու. Կարեն Քոչարյան Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում․ «Հրապարակ» Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Ռուսական կողմը հրաժարվե՞լ էր «ArmHiTec-2021» ցուցահանդեսին մասնակցությունից. ո՞րն է պատճառը

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացրել է IDEX 2021 միջազգային ցուցահանդեսի հետ կապված ծառայողական քննության արդյունքները:

«Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ցուցանմուշների տեղափոխման մասով անհրաժեշտ էր միայն աջակցություն ցուցաբերել մասնակից ընկերություններին: Ինչ վերաբերում է ցուցանմուշների տեղափոխման ծախսերին, ապա նշենք, որ դրանք կատարվել են մասնակից ընկերությունների միջոցներով: Այսինքն, ցուցանմուշների տեղափոխման ծախսերը պետական բյուջեի միջոցների հաշվին չեն կատարվել:

Բեռնափոխադրման հարցում մասնակից ընկերություններին աջակցելու համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից կցվել են աշխատակիցներ, ովքեր թերացել են իրենց պարտականությունների պատշաճ կատարման գործում․ նախարարության երեք աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժի համապատասխան միջոցներ, մասնավորապես՝ երկու աշխատակից ստացել է «նկատողություն», իսկ մեկ աշխատակից՝ «խիստ նկատողություն»»,-նշված է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ստացվում է՝ պետական միջոցներից ծախսվել է մոտ 250.000 ԱՄՆ դոլար, սակայն կարևորագույն հարցերը թողնվել են մասնակից ընկերությունների վրա: Երկրորդ՝ հստակ չէ, թե բեռնափոխադրման հարցում ԲՏԱ նախարարությունը կոնկրետ ինչով պիտի աջակցեր: Եվ, որ ամենակարևորն է՝ ծառայողական քննության արդյունքներում ոչ մի խոսք չկա ռազմական տեխնիկայի ցուցանմուշների տեղափոխման մասին, դրանց ճակատագրի, որոնք, ինչպես վստահեցնում էին, Աբու Դաբի չեն հասել առաջացած լոգիստիկ խնդիրների պատճառով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չէին հասել Աբու Դաբի, և մինչև հիմա Հայաստանում չեն, այլ շարունակում է մնալ Մոսկվայում, քանի որ հայկական ռազմական նշանակության ապրանքը տրանզիտային պատշաճ փաստաթղթեր չի ունեցել, և կարելի է ասել՝ մաքսանենգ ապրանքի կարգավիճակում է:

Նշենք, որ 2019-ին նման խնդիրներ չեն առաջացել: IDEX-2019-ին, երբ Ռազմարդյունաբերական կոմիտեն դեռ ՊՆ ենթակայության ներքո էր, Հայաստանը բավականին պատշաճ էր ներկայացել, մասնավորապես, առաջին անգամ ցուցադրվել էր հայկական արտադրության MJ-25 ռադիոլոկացիոն կայանը: Այն նկատում է աննկատ թիրախները՝ անօդաչու թռչող սարքերը, ստելս տեխնոլոգիաներով հագեցած միջոցները:

Ի դեպ, այն ժամանակ վճարել են ընկերությունները, կազմակերպչական գործառույթն իրականացրել է Ռազմարդյունաբերական կոմիտեն:

Ինչ վերաբերում է Աբու Դաբի չհասած հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշներին, ըստ մեր աղբյուրի, եթե անգամ ռուսական կողմը հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները բաց թողնի, ապա դրանք պիտի ուղարկեն Էմիրաթներ՝ հասցեատիրոջը: Մյուս կողմից՝ չի բացառվում, որ եթե ՌԴ-ի հետ լինեին բավարար նորմալ հարաբերություններ, Ռուսաստանը ցուցանմուշները հետ ուղարկեր Հայաստան:

Բայց ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններն այնքան էլ լավ չեն:

Մարտի 6-ին ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր տեղադրել, որտեղ ներկայացվում է հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը: Այն նախատեսված է հակառակորդի հետևակի և ռազմական տեխնիկայի խոցման համար, անցել է պետական փորձարկումներ, այժմ գտնվում է սերիական արտադրության փուլում։

168.am-ի հավաստի տեղեկություններով, ռուսական կողմի զայրույթի տեղիք է տվել այն փաստը, որ տեղական պատճենահանվածն իրենց արտադրանքի նույն անունով է ներկայացվել:

Այս մասին նույնիսկ ռուսական լրատվամիջոցներում անդրադարձ կա, որտեղ Հակոբ Արշակյանին և նրա ղեկավարած գերատեսչությանը հեգնում են, թե՝ «սովորել են գեղեցիկ պրեզենտացիաներ «նկարել»»:

Ի դեպ, ուշագրավ է այն, որ մարտի 6-ին տարածած այս տեսանյութին կից Հակոբ Արշակյանը հրավեր չի անում մարտի 25-27-ը Երևանում հայտարարված Սպառազինության ու պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային «ArmHiTec-2021» ցուցահանդեսին, որն այդ ժամանակ դեռ հետաձգված չէր, մինչդեռ մարտի 3-ին, երբ ներկայացնում էր հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) «X-100» կայանը, նման հրավեր կար՝ «ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին կարող եք ծանոթանալ մարտի 25-27-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «Արմհայթեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում»:

168.am-ի հավաստի տեղեկություններով՝ ՌԴ-ն հրաժարվել է այս ցուցահանդեսին իր մասնակցությունից:

Ավելի ուշ «ArmHiTec-2021» ցուցահանդեսի կայքից տեղեկացանք, որ այն հետաձգվում է և կանցկացվի 2022 թվականի մարտի 31-ից ապրիլի 2-ը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նման որոշում էր կայացրել՝ Հայաստանում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման և զանգվածային միջոցառումների անցկացման սահմանափակումներով պայմանավորված:

Այս պատճառաբանությունը, իհարկե, զավեշտալի է վերևում նշված փաստերի առկայության դեպքում:

Հարկ է նշել նաև, որ «Արմհայթեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի անցկացման որոշումը կայացվել է վարչապետի մակարդակով, ըստ այդմ՝ չեղարկման որոշումն էլ պիտի կայացվեր այս մակարդակով:

Այսինքն, գործ ունենք, ըստ էության, լիազորությունների գերազանցման և իրավական կամայականության հետ, եթե չասենք՝ փնթիության:

Հ.Գ. Երբ հոդվածը պատրաստ էր հրապարակման, պարզվեց, որ այսօր ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի աշխատանքային վերջին օրն է, ինչի մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>