Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում
2
Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտրակությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Պատերազմ Արցախում
Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, մենք պատրաստ ենք ճնշումների. Գագիկ Բաղունց Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահոշյալ փաստը դատապարտելի է Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտրակությունը Ինստիտուցիոնալ ստի և հակապոպուլիզմի քաղաքագիտական 7 կետանոց ուղեցույց Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք Արցախը հայկական է և Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ արցախը հայկական է թե հայկական չէ. Սաղաթելյան «Արցախի հարցը փակված չէ» Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ, Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա. Արամ Առաջին Պարզվել է՝ ինչից էին թունավորվել Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառման հյուրերը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ մի իշխանություն չեն կարող փակել Արցախի էջը. Դանիելյան Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Արցախի պատմությունը չի ավարտվել... Մետաքսե Հակոբյան Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Ինչպես է Գագիկ Խաչատրյանը ենթարկվում խոշտանգմшն. փաստաբանների տարածած կադրերը Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե Մենք փոխադարձ իրար կարիքն ունենք. Զուրաբյանը՝ ստորագրված հայ-իրանական համագործակցության հուշագրի մասին Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Փորձագետը․ Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալությունը նվեր է Իլհամ Ալիևին Մենք աշխատում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ կոմունիկացիաների բացման ուղղությամբ. Փաշինյանի հեքիաթային ելույթը Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ)

Հադրութը հանձնելուց երկու օր հետո ինչու են երեխաներին տարել Հադրութ. Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանին դիմել էին զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք տեղեկատվություն էին խնդրում իրենց որդիների վերաբերյալ հարուցված քրեական գործերի ընթացքի մասին։ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ծնողները խորը կասկածներ ունեն, որ հարուցված քրեական գործերի քննություն տեղի չեն ունենում և ցանկանում են, որ գործերը քննի ԱԱԾ-ն։

«Զինվորներ կան, որ ընդհանրապես պետք է առաջնագիծ չգնային։ Մի ամսվա զինվորին տարել են առաջնագիծ։ Մի տղա կար, որ վիրահատել են և վիրահատությունից երկու օր չանցած տարել են առաջնագիծ։ Այսինքն՝ այնպիսի բաներ են տեղի ունեցել, որոնք քրեական կամ քրեաիրավական բնույթի կասկածներ են առաջացնում, դրանք պետք է շատ արագ քննվեն և այդ հարցերի պատասխանները տրվի»,- նշեց Թովմասյանը՝ հավելելով, որ պատերազմից արդեն չորս ամիս անցել է, բայց այդ վերքն անընդհատ բաց ենք թողնում և բորբոքում այս մարդկանց ցավը։

Թովմասյանը նշեց, որ, եթե մարդիկ պահանջում են, որ գործն ԱԱԾ-ն քննի, ապա թող ԱԱԾ-ն քննի, ի վերջո, նրանք տվել են ամենաթանկը՝ իրենց երեխաներին։

Բացի դա՝ ծնողները պահանջում են, որ հրամանատարների մասով կոնկրետ քննություն կատարվի, որովհետև այդ հրամանատարները տարբեր հարցազրույցներ են տալիս ՝ պատմելով, որ օդի պաշտպանվածության խնդիր ունեին և զինվորների կյանքը չվտանգելու համար փոքր մեքենաներով են տեղափոխություն իրականացրել, մինչդեռ, Թովմասյանի փոխանցմամբ, ծնողները պատմում են, որ իրենց երեխաներին բեռնատարների թափքը բարձել են և ուղղորդել են կոնկրետ ճակատ։

«Հիմա, եթե իրենք մտավախություն ունեին, որ ԱԹՍ-ները հարվածելու էին, ինչպես կարելի է բեռնատարով զինվոր տեղափոխել՝ շատ լավ իմանալով, որ 50-60 հոգին ավելի մեծ թիրախ են և ավելի հեշտ կխոցվեն, քան՝ 3-4 հոգին, որ փոքր մեքենաներ նստեն»,- նշեց Թովմասյանը՝ հավելելով, որ պետք է բացահայտվի գործը, չենք կարող հավերժ այս մարդկանց տանել ու բերել։

«76 մարդ է զոհվել, 76-ի ճակատագիրը մեզ չի՞ հետաքրքրում, չպե՞տք է  հասկանանք՝ ինչ հանգամանքներում, ում պատճառով։ Ի վերջո՝ եթե Հադրութը մենք հանձնել ենք, ինչու ենք դրանից հետո 76 հոգու տարել, այս երեխաներին ու՞ր են տարել, ինչու՞ են տարել, ու՞մ ձեռքն են տարել։ Այս հարցերի պատասխանը պետք է տա քննությունը և այս ծնողներն օբյեկտիվ դժգոհություն ունեն։ Ընդ որում ՝ իրենք ասում են, որ խաբեությամբ են տարել, ասել են՝ տանում են ապահով վայր, ապահով վայրը հանձնված Հադրութն է եղե՞լ »,-ընգդծեց Թովմասյանը՝ հավելելով, որ ծնողներն ասում են, որ հանել են Ջալալ Հարությունյանի հրամանը, որտեղ գրված է որտեղ տանել, երբ տանել։ Թովմասյանի խոսքով՝ այդ հրամանը պետք է քննության ենթարկվի, ինչու է հրաման տրվել պատերազմը շարունակել այն վայրում, որ հանձնել ենք։

«Եթե իսկապես մարտնչում էինք, ուրեմն պետք է դիրքավորված մարտնչեինք, ոչ թե տանեին թողնեին մի տեղ, որտեղ կոտորվել են մարդիկ»,- նշեց Թովմասյանը։

Աղբյուր` Փաստինֆո

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>