Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Համոզել են հրաժարվել պաշտպանից և դատապարտել երեք տարվա ազատազրկման. բաց նամակ ՄԻՊ-ին

Այսօր Zham.am-ի խմբագրությունը բաց նամակ է ստացել, որում ներկայացվում է 2016 թ. հուլիսին Խորենացի փողոցից բերման ենթարկված Գագիկ Մելիքյանի հետագա ճակատագիրը և կոչ է արվում պատկան մարմիններին արձագանքել նամակում բարձրաձայնվող խնդիրներին.

Նամակը ներկայացնում ենք ստորև՝

Բաց նամակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Անահիտ Պողոսյանից.

Որդիս՝ Գագիկ Վարդանի Միքայելյանը, ծնվել է 15.11.1984 թ. Երևանում, ամուսնացած է, խնամքին ունի երկու անձ (կինը և երկու տարեկան դուստրը), նախկինում չի դատապարտվել, աշխատում էր Ա. Ղարիբյանի անվան 142 ավագ դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ, 2016 թ. հուլիսի 25-ին ձերբակալվել է Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով:Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ ձերբակալման հենց սկզբից խախտվել են որդուս բոլոր իրավունքները:

Նրան համոզել են, որ հրաժարվի պաշտպան ունենալու իր իրավունքից՝ նշելով, որ «պաշտպանն ավելորդ գլխացավանք է, ոչինչ չի փոխելու, ավելի լավ է՝ գրես, որ քարեր ես նետել ոստիկանների ուղղությամբ, և 72 ժամ կմնաս ՁՊՎ-ում ու կգնաս տուն»: Որդիս, մտածելով, որ ոստիկանն իրեն չի խաբում, հրաժարվել է պաշտպան ունենալու իր իրավունքից և գրել. «Այո՛, ես քարեր եմ նետել»:

2016 թ. հուլիսի 27-ին դատարանն ապօրինաբար Գագիկի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառում կալանավորումը, և նրան տեղափոխում են «Նուբարաշեն» ՔԿՀ: Սկսվում է մի շինծու դատավարություն, որի ժամանակ նորից հայտնվում է ոստիկանի նման մի «բարի» մարդ և խորհուրդ է տալիս, որ Գագիկն արագացված դատաքննություն անի. դատարանը մեղմ կվերաբերվի նրան, կազատի դատարանի դահլիճից կամ կվճռի, որ ազատազրկումը պայմանականորեն չկիրառվի, քանի որ նա տան միակ կերակրողն է և չունի քրեական անցյալ, հատկապես երբ քար նետելը քրեորեն պատժելի հանցանք չէ, և նրա նետած քարից ոչ ոք չի տուժել և չէր կարող տուժել: Սակայն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Գագիկին ազատազրկեց երեք տարի ժամկետով:
Դատարանն այդ վճիռը կայացրել է՝ առանց հաշվի առնելով մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ:

Նախ՝ այն, որ քար նետելը հանցագործություն չէ, Գագիկի գործողություններում բացակայում է հանցակազմը, Գագիկ Միքայելյանն ունի ընտանիք, և իր խնամակալության տակ են գտնվում կինը և երկու տարեկան դուստրը: Նախկինում աշխատել է ԳԱԱ պատմության ինստիտուտում, որի տնօրեն Ա. Մելքոնյանի կողմից դատարան էր ներկայացվել դրական բնութագիր: Գագիկն ապրիլյան քառօրյա պատերազմին, թողնելով իր ընտանիքը բախտի քմահաճույքին, կամավոր մեկնել է Արցախ։ Դատարանը հաշվի չառավ նաև կամավորական ջոկատի հրամանատարի կողմից տրված դրական բնութագիրը, ինչպես նաև դպրոցի տնօրենի կոլեկտիվի և Խաչիկ գյուղի գյուղապետի դրական բնութագիրը:

Ուզում եմ ավելացնել, որ որդիս ունի երիկամների լուրջ խնդիր, և նրա՝ ազատազրկման մեջ մնալը միայն բացասական ազդեցություն է ունենում առողջության վրա:

Մի քանի անգամ Ձեզ և տարբեր կառույցների դիմել ենք այս խնդրով, բայց ամեն անգամ բացասական պատասխան ենք ստացել:

Հույս ունենք, որ գոնե այս նամակը Դուք կկարդաք և կմիջնորդեք, որ Գագիկ Միքայելյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանը մեղմ վերաբերվի, և նա իրեն տրված պատիժը պայմանականորեն կրի ազատության մեջ:

03.05.2017թ.

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>