Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

ԱԳ նախարարն առաջիկայում հրաժեշտ կտա պաշտոնին

«168 ժամ» թերթը գրում է. «Արցախյան երկրորդ պատերազմից եւ Զոհրաբ Մնացականյանի հրաժարականից հետո՝ մասնավորապես 2020 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակված Արա Այվազյանը մոտ ժամանակներս հրաժեշտ կտա այդ պաշտոնին: 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նրան կփոխարինի ՀՀ ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը:

Մեր տեղեկություններով՝ լրջագույն քաղաքական տարաձայնություններ կան Արա Այվազյանի եւ ՀՀ իշխանությունների՝ մասնավորապես՝ նրանց վարած քաղաքականության, դրա իրականացման մշակույթի միջեւ: Իշխանական տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, հաճախ են ՀՀ ԱԳ նախարարի հետ չհամաձայնեցված կամ ՀՀ արտաքին պաշտոնական քաղաքականությանը հակասող հայտարարություններով հանդես գալիս, որոնք հետագայում խնդիր են դառնում դիվանագիտական կորպուսի համար:

Այդ տարաձայնությունները, ի դեպ, սկսվել են Այվազյանի պաշտոնավարման հենց սկզբից եւ նրա՝ 2020 թվականի դեկտեմբերին Մոսկվա կատարած այցից, որի շրջանակում Արա Այվազյանը բավականին կոշտ ձեւակերպումներով հանդես եկավ Թուրքիայի տարածաշրջանային կործանարար քաղաքականության եւ հատկապես Արցախյան պատերազմում դերակատարության մասին, որից հետո տեղեկություններ տարածվեցին, որ դա բարկացրել է Փաշինյանին եւ խոսակցության պատճառ դարձել Փաշինյանի եւ Այվազյանի միջեւ: Նման դրվագներն այս ամիսներին քիչ չեն եղել եւ հատկապես վերաբերել են Թուրքիայի եւ տարածաշրջանի այլ երկրների հետ հարաբերությունների հեռանկարին: Հենց այդ պատճառով է, որ վերջին ամիսներին բազմիցս տարածվում են լուրեր Արա Այվազյանի հրաժարականի մասին, որն ինքը՝ նախարար Այվազյանը, համառորեն հերքում է:

Նման խնդրահարույց դրվագներից հերթականը կարծես Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանի՝ Հանրային Հեռուստաընկերությանն օրերս տված հարցազրույցն է, որի ընթացքում Գրիգորյանը խոսում է Թուրքիայի հետ հարաբերություններում շտկումներ անելու անհրաժեշտության մասին:

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում նախ՝ Արա Այվազյանն անդրադառնալով Արմեն Գրիգորյանի պնդումներին, ասաց, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հնչեցվում է ՀՀ վարչապետի եւ ԱԳ նախարարի կողմից՝ ակնարկելով, որ Արմեն Գրիգորյանը չի արտահայտում ՀՀ պաշտոնական դիրքորոշումը:

Ապա նախարարը նաեւ ասաց, որ ՀՀ դիվանագիտության գերակայությունների շարքում է Ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ դատապարտումը, Հայաստանը շարունակում է հանդես գալ՝ որպես Ցեղասպանության դեմ պայքարի, մարդկության դեմ հանցագործությունների պայքարի կանխարգելման օրակարգի առաջամարտիկ:

Նա հիշեցրեց, որ անկախացումից ի վեր ՀՀ-ն տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ խոսելով Ցյուրիխյան արձանագրություններից։ Նա կարեւորեց հարաբերություններում փոխադարձության սկզբունքը: «Իսկապես ազնիվ եւ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ մեր նախաձեռնությունը չփոխադարձվեց Անկարայի կողմից։ Որպեսզի իրապես մեր տարածաշրջանում խաղաղություն լինի, մենք ակնկալում ենք, որ Թուրքիան լուրջ արմատական փոփոխությունների կենթարկի ՀՀ-ի հանդեպ իր ագրեսիվ քաղաքականությունը եւ կվերացնի թշնամական գործողությունները»,- նշեց նախարարը։

Ակնհայտորեն իշխանության շարքում ներկայումս միայն ՀՀ ԱԳ նախարար Այվազյանն է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին խոսում է իրատեսական եւ բաց տեքստով: Եվ, փաստորեն, այսօր ԱԺ-ում Արա Այվազյանի՝ իշխանությունից արմատապես տարբերվող մոտեցումները Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ պատահական չէին, եւ նա պատրաստվում է հեռանալ:

Արա Այվազյանը, թերեւս, իրավիճակին չհարմարվող միակ դիվանագետը չէ: Մեզ հասած տեղեկություններով՝ դիվանագիտական կորպուսում ժամանակ առ ժամանակ իրավիճակը պայթյունավտանգ է իշխանության այս կամ այն ներկայացուցչի այս կամ այն հայտարարության, կայացրած անտրամաբանական որոշումների ու նշանակումների պատճառով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>