Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում
2
Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտրակությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Պատերազմ Արցախում
Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, մենք պատրաստ ենք ճնշումների. Գագիկ Բաղունց Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահոշյալ փաստը դատապարտելի է Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտրակությունը Ինստիտուցիոնալ ստի և հակապոպուլիզմի քաղաքագիտական 7 կետանոց ուղեցույց Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք Արցախը հայկական է և Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ արցախը հայկական է թե հայկական չէ. Սաղաթելյան «Արցախի հարցը փակված չէ» Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ, Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա. Արամ Առաջին Պարզվել է՝ ինչից էին թունավորվել Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառման հյուրերը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ մի իշխանություն չեն կարող փակել Արցախի էջը. Դանիելյան Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Արցախի պատմությունը չի ավարտվել... Մետաքսե Հակոբյան Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Ինչպես է Գագիկ Խաչատրյանը ենթարկվում խոշտանգմшն. փաստաբանների տարածած կադրերը Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե Մենք փոխադարձ իրար կարիքն ունենք. Զուրաբյանը՝ ստորագրված հայ-իրանական համագործակցության հուշագրի մասին Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Փորձագետը․ Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալությունը նվեր է Իլհամ Ալիևին Մենք աշխատում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ կոմունիկացիաների բացման ուղղությամբ. Փաշինյանի հեքիաթային ելույթը Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ)

Ո՞վ է Անդրանիկ Քոչարյանին «լավություն» անողը. որտե՞ղ են հիմա 36 VV 355 օպերատիվ պետհամարանիշերը

Դեռևս մարտի 13-ին 168.am-ը գրել էր այն մասին, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երթևեկում է 36 VV 355 օպերատիվ պետհամարանիշերով մեքենայով: Հրապարակել էինք նաև ասվածը փաստող լուսանկարներ:

Հիշեցնենք, որ օպերատիվ պետհամարանիշը ենթադրում է՝ բառի բուն իմաստով անխափան երթևեկություն. կարող ես արագ վարել, հոծ գիծ հատել, երկրորդ շարքով կանգնել, մի խոսքով՝ ինչ ճանապարհատրանսպորտային կանոնների խախտում ուզես՝ կարող ես անել. միևնույն է, չես տուգանվում: Տեսախցիկներն օպերատիվ պետհամարանիշերով ավտոմեքենաների խախտումները չեն գրանցում:

Մենք փորձեցինք պարզել, թե ո՞րն էր Անդրանիկ Քոչարյանին օպերատիվ պետհամարանիշեր տալու իրավական հիմքը, և հարցումներ ուղարկեցինք թե ՀՀ Ազգային ժողով՝ որպես պատգամավորի գործատուի, թե ՀՀ ոստիկանություն, որտեղից ստացվել են այդ համարանիշերը:

Մինչ 168.am-ը կստանար իր հարցումների պատասխանները, մարտի 22-ին ստացանք նոր լուսանկար, որում երևում էր, որ մեր հրապարակումից հետո, ինչն Անդրանիկ Քոչարյանը բավականին ծանր էր տարել, այնքան, որ այդ մասին նույնիսկ Խորհրդարանի միջանցքներում հրապարակային էր բարձրաձայնում, կրկին փոխել էր մեքենայի համարները՝ վերադարձնելով նախկին համարանիշերը:

Ինչևէ, Անդրանիկ Քոչարյանին հիշեցնենք, որ մենք մեր գործն ենք անում, ու դո՞ւր է գալիս դա նրան, թե՞ ոչ, ամենօրյա ռեժիմով վեր ենք հանելու իշխանությունների ներկայացուցիչների կատարած բոլոր ապօրինությունները:

Ազգային ժողով ուղարկել էինք հետևյալ բովանդակությամբ հարցումը. «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի համար ԱԺ-ն ՀՀ ոստիկանությունից պահանջել ու ստացել է օպերատիվ 36 VV 355 պետհամարանիշները: Խնդրում ենք ներկայացնել այն իրավական հիմքերը, համաձայն որոնց՝ ԱԺ-ն անհրաժեշտ է համարում նշված պատգամավորի՝ օպերատիվ պետհամարանիշներով երթևեկությունը»:

ԱԺ-ից մեզ պատասխանել էին, որ ՀՀ Ազգային ժողովը նման պահանջով ոստիկանություն չի դիմել:

Քանի որ օպերատիվ համարներ որևէ աշխատողի համար կարող է պահանջել ու ստանալ այն գերատեսչությունը, որը նա ներկայացնում է, ԱԺ պատասխանը մեզ ստիպեց նույն հարցումն ուղարկել նաև ոստիկանություն՝ պարզելու համար, թե եթե ԱԺ-ն պատգամավորի համար օպերատիվ համարներ չի պահանջել, ինչո՞ւ են նրան տրամադրվել այդ պետհամարանիշերը, ի՞նչ իրավական հիմքով:

Մեր հարցման պատասխանը ստացել էինք Ճանապարհային ոստիկանությունից՝ ՃՈ պետ, գնդապետ Եգոր Կարապետյանի ստորագրությամբ:

168.am-ին պատասխանել էին, որ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի անվամբ օպերատիվ հաշվառման պետհամարանիշեր չեն հատկացվել:

Նկատենք, որ ոստիկանություն ուղարկված մեր հարցման մեջ ևս նշել էինք այն օպերատիվ պետհամարանիշերը՝ 36 VV 355, որոնք եղել էին Անդրանիկ Քոչարյանի մեքենայի վրա, և ոստիկանությունից ոչ միայն չեն հերքել, որ դրանք օպերատիվ պետհամարանիշեր են, այլև ասել էին, որ իրենք չեն հատկացրել:

Ուշագրավ է նաև ՃՈ պատասխանի շեշտադրումը՝ «Անդրանիկ Քոչարյանի անվամբ օպերատիվ հաշվառման պետհամարանիշներ չեն հատկացվել»:

Այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ ո՞ւմ անվամբ են դուրս գրվել այն պետհամարանիշերը, որոնք հետո հայտնվել են Անդրանիկ Քոչարյանին սպասարկող մեքենայի վրա, և ո՞վ է այդ իրավախախտման պատասխանատուն:

Հետաքրքիր է միայն՝ ի՞նչ նկատառումներից ելնելով է Անդրանիկ Քոչարյանը որոշել, որ իր մեքենան պիտի ունենա օպերատիվ պետհամարանիշեր՝ զուտ անձնական ամբիցիա՞ է, թե՞ գումարը չի բավականացնում խախտումների համար նշանակված տուգանքները մուծելու համար:

Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>