Գեւորգ Պետրոսյանը ակրոստիկոս նվիրեց Նիկոլ Փաշինյանին, որը գրել է երեկ
Դիտել նաև
Ադրբեջանն ավելի հանդուգն ու ապակառուցողական է լինելու, Թուրքիայի տոնայնությունն ավելի կոշտանալու է․ Արմեն Պետրոսյան
Նման մակերեսային դրսևորումներն անդառնալի են լինելու... Սահրատ Պետրոսյան
Նման մակերեսային դրսևորումներն անդառնալի են լինելու... Սահրատ Պետրոսյան
Ադելիա Պետրոսյանը տարվա մարզուհի է ճանաչվել Ռուսաստանում
«Մի բան սխալ է էս կյանքում»․ Արմեն Պետրոսյան
ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը այսօր՝ մարտի 29-ին, ասուլիսում հայտարարեց, որ երեկ երեկոյան նստել ու ակրոստիկոս է գրել նվիրված Նիկոլ Փաշինյանին, որին ինքը կնքել է «գելխեղդ» անունով:
Նա ընթերցեց իր ստեղծագործությունը.
Գեղջկական կյանքից գողեգող փախնում,
Երեւան գալով դուխով են դառնում,
Լեզվին են տալիս մտքով կուրացած,
Խեղդում են գայլեր ճանճից վախեցած,
Ելնում են նրանք հզորների դեմ,
Ղուրանը գրկած աղոթում անզեն,
Դավեր են նյութում կեղծում անդադար
Ընդմիշտ մնում են դատարկ ու տկար:
Հիշեցնենք, որ նախօրեին Արմավիրի մարզի գյուղեր այցելության ժամանակ իր ելույթներից մեկի ժամանակ հայտարարեց, որ եթե նախկին իշխանությունները գելեր են, ապա ժողովուրդն էլ գելխեղդ է:
Zham.am