Բլոգեր Օնիկ Հարությունյանի նկատմամբ կիրառված «կալանք» խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվեց և վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից Մոլագարի աշխատաոճը խափանվում է Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ)
20
Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան «Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․ Պատերազմ Արցախում
Բլոգեր Օնիկ Հարությունյանի նկատմամբ կիրառված «կալանք» խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվեց և վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից Իշխանությունը փորձում է նոր քայլեր ձեռնարկել Եզրաս սրբազանի դեմ. ինչու Կպատժվի՞ Սափեյանը՝ կանոնագրքի վրա «թքած ունենալու» համար Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած» ՔՊ-ի հորերն ու հորը գցած փողերը (տեսանյութ) Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած» Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ) Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան Դպրոցականների վրա հարձակված դեռահասը կալանավորվել է Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան Եկեղեցու պաշտպանությունն առաջիկայում շարունակում է մնալ օրակարգային գլխավոր հարցը. Իշխան Սաղաթելյան Բազմաթիվ հայերի աջակցությամբ՝ Լևոն Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը, Նարեկ Կարապետյանը կենդանի պատնեշ են կազմմել՝ թույլ չտալով նիկոլական տիրադրուժ սադրիչներին պղծել Մայր Աթոռը (տեսանյութ) Իրավապահները հրահանգ են ստացել կալանավորելու նաև կաթողիկոսի մյուս եղբորը Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Կոնջորյանը նիստերի դահլիճում էլ է անձնական օգնական պահում, որ ավել չքայլի Մայր Աթոռի վրա արշավը չի գոհացրել Նիկոլին Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ)

Մի տեսակ ընդդիմադիր «սատանաները» շատացել են

«Իրատես» թերթը գրում է. «Մինչ մեր Ազգային անվտանգության ծառայությունն ակտիվ ներգրավված է իշխանության ընդդիմախոսների դեմ պայքարում, թշնամին ձեռքերը ծալած չի նստում։ Տպավորություն կա, որ այս ծառայությունը զբաղվում է ամեն ինչով, բացի իր բուն առաքելությունից՝ արտաքին սպառնալիքների ու մարտահրավերների դեմ պայքարելուց։

Ու քանի դեռ ԱԱԾ-ն զբաղված է սատանաներով ու իշխանությանը թթու խոսք ասողների որսով, ադրբեջանցիների ձեռքում են հայտնվում մեր քաղաքացիների անձնական տվյալները, որոնք համացանցով մեկ տարածվում են։ Արդեն որերորդ անգամ է նման փաստի ենք ականատես լինում, բայց սա կարծես քիչ է մտահոգում մեր ԱԱԾ-ին, նրանք լրիվ այլ հոգս ունեն։

Այսպիսի թույլ ու անկազմակերպ ԱԱԾ Հայաստանում երբեք չի եղել։ Այս երկու տարվա ընթացքում ԱԱԾ պետին գաղտնալսեցին, արտահոսքեր եղան մի կառույցից, որի գործառույթի կարեւոր բաղադրիչներից մեկն էլ այն է, որ բոլորի աչքից հեռու պահեն այն տեղեկությունը, որը կարող է խնդիրներ ստեղծել երկրի համար։ ՈՒ ամենակարեւորը. այդ տեղեկությունները պետք է երկրի սահմաններից դուրս չգան, չվտանգեն պետությանն ու նրա քաղաքացուն։ Ավա՜ղ։ Մեր «ատամները» թշնամին կարողանում է լավ հաշվել, մուտք գործել այնտեղ, որը պետք է ԱԱԾ-ի կոշտ դիմադրությանն արժանացած լիներ։

Սակայն պետք չէ զարմանալ այս ամենից, պետք է վախենալ, որ ունես մի իշխանություն, որի համար գրոշի արժեք ունի քո անձնական տվյալների անձեռնամխելիությունը, որովհետեւ դա օգտագործում է հենց քո երկրի իշխանությունը, էլ ուր մնաց թշնամին։ Քաղաքական ստորաքարշ նպատակների համար կարող են անգամ ռազմական գաղտնիքը փռել արեւին, միայն թե այսրոպեական PR անել, հանրության աչքին թոզ փչել ու նախկիններին հերթական անգամ «տեղը նստեցնել»։

ԱԱԾ-ն «դիրքավորելու» հրահանգ տվող վարչապետն է անձամբ պետական գաղտնիքներ հրապարակավ ներկայացնում, հիշենք, համաճարակի այս օրերին Փաշինյանը կոնկրետ թվեր էր ներկայացնում, թե Հայաստանի պարենի պաշարները քանի ամիս դեռ կհերիքեն, էլ չենք խոսում, որ հատ-հատ հրապարակում էր, թե քանի զորամաս է անցել նոր սննդակարգին։ ՈՒ այսպիսի մտածողությամբ իշխանությանը կարո՞ղ ենք ապավինել, որ նա թույլ չտա գաղտնի տվյալները թշնամու ձեռքում հայտնվեն։ Հազիվ թե։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ-ի հիմնական գործն այն է, որ պարզի որոշ շրջանակների եւ սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները, մանկական փոքր խնջույքը դիտարկի ազգային անվտանգության սպառնալիք ու ԱԱԾ-ն գործուղի այնտեղ։ Սա է այս իշխանության պատկերացումն ԱԱԾ-ի գործողությունների վերաբերյալ, ինչն էլ հավատարմորեն կատարում է 2 տարում արդեն 3-րդ ղեկավար փոխած այս կառույցը։ Մնում է հասկանալ, թե այս իշխանությունը սատանայի կերպարով ու՞մ է պատկերացնում։ Մի տեսակ ընդդիմադիր «սատանաները» շատացել են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan