Հասարակությանը պետք է պարզ ձևով բացատրել կապերը՝ Մայր Աթոռ պաշտպանելն ու ադրբեջանական բենզին մերժելը նույն շղթայի մեջ են. Վահե Հովհաննիսյան Միքայել Սրբազան. «Իզմիրլյան» ԲԿ-ում եմ, հետազոտություններից հետո առաջիկա շաբաթ վիրահատվելու եմ, աղոթեցեք ինձ համար, բայց առավել մեր հայրենիքի և եկեղեցու համար Բլոգեր Օնիկ Հարությունյանի նկատմամբ կիրառված «կալանք» խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվեց և վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից
21
Հիբրիդային դեմագոգիա կամ նիկոլական «խաղաղություն»․ լրտեսական կրքերից անդին Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայ–վրացական չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ դարձել ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Պատերազմ Արցախում
Հասարակությանը պետք է պարզ ձևով բացատրել կապերը՝ Մայր Աթոռ պաշտպանելն ու ադրբեջանական բենզին մերժելը նույն շղթայի մեջ են. Վահե Հովհաննիսյան Միքայել Սրբազան. «Իզմիրլյան» ԲԿ-ում եմ, հետազոտություններից հետո առաջիկա շաբաթ վիրահատվելու եմ, աղոթեցեք ինձ համար, բայց առավել մեր հայրենիքի և եկեղեցու համար Սպասավորությունը, ծառայությունը, իշխանությունը դրանք ոչ թե արտոնություններ են, այլ պարտք. Սուրբ և Անմահ Պատարագ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում «Ապահովելով անձի, հասարակության և պետության անվտանգությունը». Գեղամ Մանուկյանին պատասխանել են ԱԱԾ-ից՝ այս հիմնավորմամբ խմբագրվում է պատարագի տեքստը Հիբրիդային դեմագոգիա կամ նիկոլական «խաղաղություն»․ լրտեսական կրքերից անդին Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայ–վրացական չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ դարձել Որ խնդրարկուն տանից լինի, միջամտողները երդիկից էլ կներթափանցեն. «Փաստ» Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ» Կաթողիկոսի խիստ պայմանական հրաժարականի դեպքում ոչ թե իրավիճակը հանգուցալուծվելու է, այլ սկիզբ է առնելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդառնալի ճգնաժամ «Սովետի օրոք սովետի ՊԱԿ-ի հետ ո՞ր մի հասարակական ակտիվ անձը շփում չուներ»․ Վահե Սարգսյան Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կայքը Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ» ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Բլոգեր Օնիկ Հարությունյանի նկատմամբ կիրառված «կալանք» խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվեց և վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից Իշխանությունը փորձում է նոր քայլեր ձեռնարկել Եզրաս սրբազանի դեմ. ինչու Կպատժվի՞ Սափեյանը՝ կանոնագրքի վրա «թքած ունենալու» համար Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած» ՔՊ-ի հորերն ու հորը գցած փողերը (տեսանյութ) Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը

Հայ ժողովուրդին առաջարկվում է հաստատել նոր ստալինյան ռեժիմ` 37 թվի մոդելով և դրա համար էլ վճարել 5 մլն դոլար. Տեսանյութ

Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված Սահմանադրական հանրաքվեն տարբեր կողմերով կարելի է դիտարկել: Մի կողմ թողնենք, որ այն անօրինական բնույթ ունի: Ցավոք հայ ժողովուրդին դրանով զարմացնել հնարավոր չէ: Նախկինում էլ պակաս հակաօրինական քայլեր չեն եղել: Սակայն այստեղ կա մի գործոն, որն նախկինում երբեք չի եղել: Նախկինները իրենց ավտորիտար հակումները փորձում էին թաքցնել, փաթեփավորել ինչ- ինչ քաղաքական ձևակերպումներով: Ավելին՝ նախկինների ավտորիտար հակումները օբյեկտիվ  սահմանափակումներ ունեին նրանք բարձր հեղինակություն չունեին հանրության մեջ և բնականաբար, չէին փորձում հենվել հանրության լայն շերտերի վրա: Նրանք ավելի շատ փորձում էին «պայմանավորվել» հանրության շերտերի շահերը ներկայացնողների հետ, որն էլ իրենց ավտորիտարիզմը դարձնում էր «պայմանագրային» բնույթի:

Փաշինյանի մոտ լրիվ այլ մոտեցում է: Նա ցանկանում է՝  հենվելով հանրության ամենաընչազուրկ հատվածի վրա, երկրում ձևավորել բացարձակ մենիշխանություն ոչ մեկի հետ չպայմանավորվելով, ակնհայտ տոտալիտար բնույթի համակարգի հաստատման հեռանկարով: Ինքը` Փաշինյանը,  ուզում է տարբերվել իր նախորդից նրանով, որ  ցանկանում է երկրում հաստատել  ոչ թե, այսպես կոչված,  «պայմանագրային»  ավտորիտարիզմ, այլ  բացարձակ ավտորիտար համակարգ, որն հենված կլինի հանրության ամենահետամնաց շերտերի վրա: Այդպիսի համակարգը ինքնին պահանջելու է ունենալ «առաջնորդ ֆյուրերի» ինստիտուտ և Փաշինյանը հավակնում է լինել հենց այդպիսի առաջնորդ:

Եթե նրան դա հաջողվի, ապա երկրում անխուսափելիորեն հաստատվելու է ստալինյան տիպի բռնատիրական ռեժիմ, դրանից բխող հետևանքներով: Այդ դեպքում մենք կվերհիշենք, թե 37 թվականին ինչպես էին մեր պապերին «ժողովուրդի անունից» գնդակահարում կամ աքսորում Սիբիր:

Բայց այս ամենի մեջ կա նաև մեկ այլ կարևոր հանգամանք: Եթե մենք հանդուրժենք, որ 21 դարում մեր երկրում հաստատվի այդպիսի ռեժիմ, ապա մենք այլևս բարոյական իրավունք չենք ունենա մյուսներին մեղադրելու ցեղասպանություն և  ջարդեր իրականացնելու համար: Այսօր 21 դարում այլևս աշխարհի ոչ մի ֆաշիստական ռեժիմ չի կարող ուրիշին մեղադրել նույնանման արարքների համար: Նույնիսկ ԽՍՀՄ-ի դերն են փորձում վերանայել 2-րդ համաշխարային պատերազմում միայն այն բանի պատճառով, որ ստալինյան ռեժիմը իր բնույթով քիչ էր տարբերվում հիտլերյանից:

Ամենահետաքրքիրն այն, որ Փաշինյանը առաջարկում է ժողովուրդին, հաստատել իր մենիշխանությունը՝  վճարելով մոտ 5 մլն դոլար: Երբեք ժողովուրդին այս աստիճանի նվաստացուցիչ առաջարկ չեն  արել: Եվ այդ իմաստով սա յուրօրինակ էքսպերիմենտ է թե ժողովուրդի, և թե երկրի վերնախավի համար: Ինչպես կավարտվի այս «էսպերիմենտը» ուշադրության հետևելու են նաև դրսում, դրանից եզրակացնելով նաև մեր ժողովուրդի մասին:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan