Բլոգեր Օնիկ Հարությունյանի նկատմամբ կիրառված «կալանք» խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվեց և վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից Մոլագարի աշխատաոճը խափանվում է Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ)
20
ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան Պատերազմ Արցախում
«Սովետի օրոք սովետի ՊԱԿ-ի հետ ո՞ր մի հասարակական ակտիվ անձը շփում չուներ»․ Վահե Սարգսյան Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կայքը Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ» ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Բլոգեր Օնիկ Հարությունյանի նկատմամբ կիրառված «կալանք» խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվեց և վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից Իշխանությունը փորձում է նոր քայլեր ձեռնարկել Եզրաս սրբազանի դեմ. ինչու Կպատժվի՞ Սափեյանը՝ կանոնագրքի վրա «թքած ունենալու» համար Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած» ՔՊ-ի հորերն ու հորը գցած փողերը (տեսանյութ) Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած» Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ) Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան Դպրոցականների վրա հարձակված դեռահասը կալանավորվել է Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան Եկեղեցու պաշտպանությունն առաջիկայում շարունակում է մնալ օրակարգային գլխավոր հարցը. Իշխան Սաղաթելյան Բազմաթիվ հայերի աջակցությամբ՝ Լևոն Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը, Նարեկ Կարապետյանը կենդանի պատնեշ են կազմմել՝ թույլ չտալով նիկոլական տիրադրուժ սադրիչներին պղծել Մայր Աթոռը (տեսանյութ)

Ինչո՞ւ են մեր զինվորները բանակում «փռվում ասֆալտին ու ծեփվում պատերին». Տեսանյութ

Այն, որ մեր բանակում ոչ կանոնադրական հարաբերությունները վաղուց արդեն կանոնավոր են դարձել, հայտնի է բոլորին: Այդ հարաբերությունները ցավոք արդեն տոտալ բնույթ են կրում: Ընդ վորում այդ հարաբերությունները հաստատվել են ոչ միայն սպա-զինվոր, այլև զինվորը- զինվորի հետ հարթություններում:

Սակայն պետք է նշել, որ սա միայն բանակի խնդիրը չէ: Բանակը հանրության հայելին է: Եվ ինչ հարաբերություններ, որ հաստատված են մեր հանրության մեջ պետական համակարգում այդ նույն հարաբերությունները հաստատվում են նաև բանակում: Պարզապես բանակում դա առավել ցցուն է, քանզի հանրության մեջ  հաստատված հարաբերությունները շատ դեպքերում քողարկված բնույթ են  կրում: Իսկ բանակում ամեն ինչ տեսանելի է բոլորի համար: Մեր հանրությունը ապրում է ոչ թե օրենքներով, այլ «հասկացություններով», որն ավելի շատ բնորոշ է քրեական աշխարի բարքերին: Ցավոք մենք այդպես էլ չենք հասկացել, որ այդ բարքերի հիման վրա ժամանակակից պետություն չի կարող կառուցվել: Եթե իշխանավորն համարում է, որ «... երկրում չկա դատավոր, որ իրեն հակաճառի...», ապա նույն մտածում է նաև բանակային զորամասի սպան իր ենթակաների մասով: Ինչո՞վ է նա պակաս երկրի ղեկավարից: Եթե վերջինս կարող է իր ընդդիմադիրներին «պառկեցնել ասֆալտին ու ծեփել պատին», ապա նույն կարող է անել բանակային սպան զինվորի հանդեպ, կամ «ուժեղ շրջապատ ունեցող» զինվորն ավելի անպաշտպան զինվորի հանդեպ: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որն գործում է ամենուրեք:

Այսօր զինվոր Վահրամ Ավագյանի մահվան հետ կապված մեր շատ վերլուծաբաններ, քաղաքական,  հանրային և պետական  շատ  գործիչներ «կոկորդիլոսի արցունքներ են» թափում, որպեսզի փորձեն գողանալ մահացած զինվորի ծնողների էմոցիաները: Սակայն կանցնի ընդամենը մի քանի օր, և այս պատմությունն էլ կմոռացվի և կդառնա շարքային վիճակագրական  թիվ, որի մասին, հավանաբար,   երկրի ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում կգրի: Սակայն այս ամենը լուրջ հետք կթողնի այն ծնողների վրա, որոնք պետք է իրենց տղային ուղարկեն բանակ: Դրա համար  կփորձեն ամեն կերպ խուսափել դրանից, քանի որ կա հավանականություն, որ իրենց տղան էլ կարող է հայտնվել մահացած զինվոր Վահրամի տեղը:  Ահա սա է այն իրական պատկերը, որն առկա է մեր երկրում: Եվ այստեղ բանակի համապատասխան ստոարաբաժանումների սպաներին մեղադրել պետք չէ: Ոչ էլ այն զինվորներին, որոնք իրենց աչքով են տեսնում,  թե մեր երկրում ինչը թույլատրելի է, իսկ ինչը՝ ոչ :

Դրա համար պետք է մեկ բան, եթե չենք ուզում, որ բանակի հանդեպ վախը վերջնականապես հաստատվի մեր հանրության մեջ, ապա պիտի հրաժարվենք երկակի ստանդարտներից և փորձենք «բուժել» մեր հանրային հիվանդությունը: Երկրում պետք է իշխի ոչ թե ուժեղի իրավունքը, այլ՝ օրենքը: Եթե այս սկզբունքը չկարողանանք հաստատել մեր երկրում, ապա կարճ ժամանակ անց կունենանք փլուզված պետական  ինստիտուտներ, քանզի նրանց  հանդեպ հանրային վստահությունը ամբողջովին կվերանա: Այդպես են փլուզվում պետությունները, բանակներն ու  սեփական պետությունը փլուզած ժողովուրդը ստիպված է լինելու կերակրել օտար բանակներին և ծառայել օտար պետությանը: Որոնք սակայն  մեր  անվտանգությունը չեն ապահովելու: Չե՞ք հավատում, հարցրեք 1990 –ը տեսած բաքվեցի հայերին, կամ 1915-ը տեսած մեր արևմտահայ եղբայրներին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan