Մոլագարի աշխատաոճը խափանվում է Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան
20
Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան «Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․ Մայր Տաճարում ժամերգություն է՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ՝ ուղիղ Պատերազմ Արցախում
Իշխանությունը փորձում է նոր քայլեր ձեռնարկել Եզրաս սրբազանի դեմ. ինչու Կպատժվի՞ Սափեյանը՝ կանոնագրքի վրա «թքած ունենալու» համար Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած» ՔՊ-ի հորերն ու հորը գցած փողերը (տեսանյութ) Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած» Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ) Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան Դպրոցականների վրա հարձակված դեռահասը կալանավորվել է Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան Եկեղեցու պաշտպանությունն առաջիկայում շարունակում է մնալ օրակարգային գլխավոր հարցը. Իշխան Սաղաթելյան Բազմաթիվ հայերի աջակցությամբ՝ Լևոն Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը, Նարեկ Կարապետյանը կենդանի պատնեշ են կազմմել՝ թույլ չտալով նիկոլական տիրադրուժ սադրիչներին պղծել Մայր Աթոռը (տեսանյութ) Իրավապահները հրահանգ են ստացել կալանավորելու նաև կաթողիկոսի մյուս եղբորը Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Կոնջորյանը նիստերի դահլիճում էլ է անձնական օգնական պահում, որ ավել չքայլի Մայր Աթոռի վրա արշավը չի գոհացրել Նիկոլին Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը (տեսանյութ) Համազգային խայտառակություն․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)

Կուտը չկերանք, պարոն վարչապետ։ Կամ դուք եք մեզ փորձում խաբել, կամ ՊՊԾ-ն է Ձեզ խաբել. Լուսանկարներ

Արդեն մի քանի օր է, հանրությունը բուռն քննարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի ավտոմեքենայի հարցը։ Քննարկումները թեժացան այն աստիճան, որ Փաշինյանն ուղիղ եթերով անդրադարձավ թեմային՝ փորձելով պարզաբանումներ ներկայացնել ստեղծված իրավիճակի մասին։  Սակայն կարծելով, թե հեռուստադիտողը հավատաց ներկայացված բոլոր փաստարկներին, Փաշինյանը դիմեց հին ու բարի մեթոդներին և որոշեց թեման լրիվ ցրելու համար մեղքը գցել նախորդների վրա, և իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց հետևյալ գրառումը․

«Կարևոր նորություն ՊՊԾ արխիվից. «վարչապետի դստեր ավտոմեքենան» գնելու պայմանագիրը կնքվել է 2018 թվականի ապրիլի 6-ին, երբ Մարիամ Փաշինյանը պոտենցիալ բանտարկյալի դուստր էր, ոչ թե վարչապետի: Սա նրանց համար, ովքեր կասկածով են վերաբերվում այն պնդմանը, թե այդ մեքենան ՊՊԾ-ինն է, պետությանը, ոչ թե Մարիամ Փաշինյանինը»:

Իհարկե, քաղաքացիներից շատերը ծանոթ չլինելով պետական գնումների ոլորտին՝ կհավատան այս էժանագին կեղծիքին, սակայն մեր պարտքն է՝ թույլ չտալ իրականության նման խեղաթյուրում։

Նախ և առաջ, պարոն վարչապետ, պետական գնումների վերաբերյալ փաստաթղթերն արխիվացվում են 3 տարի հետո, ուստի պայմանագիրը գտնելու համար պետք չէ գնալ ՊՊԾ-ի արխիվ։

Բացի այդ, որևէ տեղ առհասարակ պետք չէր գնալ, որովհետև երբ մեղքն ուզում եք բարդել նախկինների վրա, պետք է իմանայիք, որ չնայած բոլոր թերություններին՝ նախկին իշխանությունները նաև բավականին լավ բաներ են արել,  և դրանցից մեկը պետական գնումների էլեկտրոնային համակարգն է, որտեղ բաց և թափանցիկ հրապարակվում են բոլոր փաստաթղթերը։

Սա՝ որպես մեթոդաբանական ցուցում, որ աշխատանքի ժամանակ օգտագործեք։

Իսկ հիմա անդրադառնանք բուն թեմային։

Պետական գնումների էլեկտրոնային համակարգից պարզ է դառնում, որ Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) կողմից մինչև 2018 թվականը Nissan ընկերության ավտոմեքենա առհասարակ չի գնվել։ Nissan մակնիշի գնում, որի մատակարար ընկերությունը հանդիսանում է «ՄՈՒՐԱՆ» ՍՊԸ-ն, իրականացվել է 2018 թվականին՝ 2 անգամ։ Սակայն, ի տարբերություն վարչապետի ֆեյսբուքյան գրառման, այդ գնումն իրականացվել է ոչ թե ապրիլին, այլ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին՝ էլեկտրոնային աճուրդի միջոցով։

Պայմանագրերը կնքվել են, համապատասխանաբար՝ նոյեմբերի 15-ին և դեկտեմբերի 19-ին։ Թե այս գնումներից ո՞րն է վարչապետի դստեր ավտոմեքենան՝ արդեն չենք կարող ասել։ Բայց այն, որ Փաշինյանի ֆեյսբուքյան վերոնշյալ գրառումը չի համապատասխանում իրականությանը և ակնհայտ կեղծ հայտարարություն է, կարող ենք համարել ֆիքսված փաստ։

Ի դեպ, էլեկտրոնային համակարգում հասանելի են նաև պայմանագրերը և գնման մրցույթի բոլոր փաստաթղթերը, այնպես որ, պարոն վարչապետ, չփորձեք ասել, որ դա այլ մեքենա է, այլ գույնի է, և այլն։

Ի դեպ, այն, որ Nissan մեքենայի գնում ՊՊԾ-ն իրականացրել է միայն 2018 թվականին, ամենայն հավանականությամբ, հեղափոխության արդյունքում ՊՊԾ սերն ու հարգանքը դեպի  Nissan Qashqai ավտոմեքենան այնքան է մեծացել, որ կառույցը որոշել է գնել այդ մակնիշի մեքենաներ։

Այնպես որ, պարոն վարչապետ, այս վերջին կուտը ևս չկերանք։ Ներկայացված փաստերը խոսում են այն մասին, որ կամ ՊՊԾ-ն է ձեզ խաբել՝ ասելով, թե մեքենայի պայմանագիրը կնքվել է ապրիլի 6-ին, կամ դուք եք փորձում կրկին խաբել բոլորին։  Երկու դեպքում էլ շատ վատ է, այդպես մի արեք։

ՄԱՔՍԻՄ ՄՈՒՍԻՆՅԱՆ

168.am

Հ.Գ. Կից ներկայացնում ենք բոլոր պայմանագրերը, ավտոմեքենաների բնութագրերը՝ էլեկտրոնային ստորագրություններով հանդերձ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan