Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան ՀԱՂՈՐԴՈՒՄ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Զարուհի Փոստանջյան Պայքարը շարունակվում է
23
Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ քննիչ-դատախազ-դատավոր-բանտապան՝ մեկ դեմքով Նիկոլ Փաշինյանի հետ Պատերազմ Արցախում
Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Մեկ տարի առաջ՝ այս օրը, դաժան ոճրագործության հետևանքով սպանվեց Փարաքար համայնքի ղեկավարը. դստեր գրառումը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեր շունչը պիտի չհերիքեր Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի պակասությունից. բայց ապրո՛ւմ ենք. Միքայել սրբազան Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրաcնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան Փաշինյանի «իրական Հայաստանը» ամբողջովին տեղավորվում է հեդոնիզմի տիրույթում Թուրքերը պարապում են, որ հարձակվեն, իսկ ՀՀ պաշտպանության նախարարին զորամասում «սպառծիվկով» են զեկուցում ՀԱՂՈՐԴՈՒՄ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Զարուհի Փոստանջյան Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Ռեժիմը շարունակում է պատանդ պահել քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքի հետ կանոնավոր կապից. Human Rights Watch Փաստաբան Զարուհի Փոստանջյանն ահազանգում է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Փաշինյանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը մեկնել է Բաքու «Հրապարակ». Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են Մինչև Տիգրանաշենն՝ այս իշխանությունը պատրաստվում է տարածքների զիջել Տավուշի հատվածում. Իշխան Սաղաթելյան Ն.Փ.-ին ԵՎ ԻՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ Է ՄԻ ԲԱՆ. ԿՈՐՈՒՍՏՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌ Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ քննիչ-դատախազ-դատավոր-բանտապան՝ մեկ դեմքով Նիկոլ Փաշինյանի հետ Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե Քոչարյան Փաշինյանն ու Ալիևը համատեղ կարող են կիսել Արցախի տեղահանման և էթնիկ զտման մրցանակը․ Սաղաթելյան Երկրի զարգացման ուղղության վերջնական ընտրությունը մնում է ՀՀ քաղաքացիների ձեռքում․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն այլևս քաղաքական առևտրի չի գնում Նիկոլ Փաշինյանի հետ. Քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը պատահական չի համարում Նիկոլ Փաշինյանի՝ Եկատերինբուրգ գնալու օրը Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունները, նրան ձերբակալելը, ապա նաև կալանավորելը։

«Գագիկ Ծառուկյանի անունը որպես քաղհալածյալ առաջին անգամ նշվեց երկու շաբաթ առաջ «Միացյալ Ռուսաստան» կուսակցության համագումարում այդ կուսակցության նախագահ, Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Անվտանգության խորհրդի քարտուղար Դմիտրի Մեդվեդևի կողմից։ Եվ մեծ է հավանականությունը, որ Հայաստանի իշխանությունները որոշեցին այդ հարցը խաղարկել՝ խուզարկել, կալանավորել Ծառուկյանին, հետո նույն օրը գնալ Միշուստինի հետ հանդիպման։ Միգուցե նման հաշվարկ կա, կգնար, կբանակցեր՝ հանո՞ւմ եք պատժամիջոցները, պրոռուսական քաղաքական գործչին բաց կթողնեմ։ Չէ, բաց չեմ թողնի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ, գործարար, բարերար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող հետապնդումներին։
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը սակայն մի բան հաշվի չէր առել, Ռուսաստանի Դաշնությունը վերջնականպաես է որոշել կապերը խզել այսօրվա իշխանությունների հետ և շատ ավելի խիստ են դրել ԵՄ-ից տարանջատման հարցը, քաղաքական առևտրի այլևս չեն գնում։
«Եթե քաղաքական առևտրի գնացող լինեին, ապա առնվազն հունիսի 7-ից հետո պատժամիջոցներ, սահմանափակումներ չէին լինի Հայաստանի նկատմամբ։ Այ սա է, որ չեն կարողանում հասկանալ բարձրաստիճան պաշտոնյաները։ Իրենց թվում է՝ հեսա վարչապետը կգնա, հարցերը կլուծի։ Չէ, չի լուծի, որովհետև արդեն հստակ երևում է, որ ռուսներն իրենց պլան Բ-ն իրականացնում են, Հայաստանին հյուծելու քաղաքականություն են վարում։ Ոչ ոք չգիտի, թե ո՞րն է  հաջորդ քայլը լինելու, կարող է խստացվեն սահմանափակումները, հնարավոր է արդյունաբերական ապրանքների վրա կիրառվեն, Ռուսաստանից Հայաստան եկող ֆինանսական հոսքերը խաթարվեն»,-նշեց Արմեն Բադալյանը։

Նրա խոսքով, չնայած Հայաստանը թերահավատ է ԵԱՏՄ-ից իրեն դուրս հանելու հարցում, բայց չի բացառվում, որ Ռուսաստանը կգնա այդ քայլին, հնարավոր է նախ կասեցվի Հայաստանի անդամակցությունը տնտեսական այդ միությանը։

«Դա կատարվելու դեկտեմբերին։ Ո՞վ ասեց, որ դեկտեմբերին վարչապետին թույլ կտան ընդհանրապես Մոսկվա գնալ։ Մի մոռացեք, որ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի լիազորություններն ավարտվում են օգոստոսի 2-ին։ Սա այն վարչապետն է, որն ընտրվել է 2021 թվականին, որին Ռուսաստանն ընդունել է որպես լեգիտիմ ղեկավար։ Ինչ վերաբերում է օգոստոսի 3-ին կայանալիք ԱԺ նիստին, երբ առաջադրվի վարչապետի թեկնածու, ո՞վ ասաց, որ Նիկոլ Փաշինյանին կընդունե՞ն որպես դե ֆակտո ղեկավար։ Այս պահին Ռուսաստանը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, չշնորհավորել, նշանակում է չճանաչել, իսկ դա նշանակում է, որ դու չունես իրավական լիազորություններ որևէ բան իրականացնելու։ Նրան կարող են ուղղակի չթողնել գնալ Մոսկվա կամ Մինսկ, քանի որ Ռուսաստանը հստակ պահանջ է դրել՝ ԵՄ-ի հետ կապերի խզում, այսինքն, նա կարող է առևտուր անել, բայց ոչ Ռուսաստանի հաշվին։ Ռուսաստանն ասում է, քո ժողովուրդը արևմտամե՞տ է, գնա, հանրաքվե արա, եթե ժողովուրդը կողմ է ԵՄ անդամակցությանը, խնդիր չկա, քեզ հետ վարվենք այնպես,  ինչպես Հունաստանի կամ արևմտյան այլ երկրի ղեկավարի հետ ենք վարվում։ Եթե քո ժողովուրդը դեմ է, դու պետք է գաս ԵԱՏՄ, բայց դա էլ չես կարող անել, քանի որ ԵՄ-ն արդեն շատ բաներ ջրի երես կհանի։ Այս իշխանությունը  չի ցանկանում հանրաքվե անել՝ շատ լավ հասկանալով այս ամենը»,-մանրամասնեց Արմեն Բադալյանը։

Նրա գնահատմամբ, այս հարցում Ռուսաստանը բավականին լուրջ է տրամադրված, քանի որ շատ լավ հասկանում է, որ Հայաստանի իշխանությունների հաջորդ քայլը Հայաստանի Ռուսաստանի ռազմաքաղաքական, ռազմատնտեսական ներկայության զրոյացումն է լինելու, քանի որ Հայաստանը ԵՄ ծրագրերն է իրականացնում։

«Դրա համար հետ ողորմեայի մի սպասեք այս պահի դրությամբ, իհարկե, տեսական 1 տոկոսի հավանականություն կա դրա համար, բայց այս պահի դրությամբ ռուսական կողմը չորով դնելու է պահանջները։ Մի մոռացեք, որ 800 հազար մարդ ապրում  ու աշխատում է Ռուսաստանում, չկա ոչ մի երաշխիք, որը վաղը նրանց չեն վտարի Հայաստան։ Դուք պատկերացրեք, օրինակ, մարդը 15 տարի ապրել է Կրասնոդարում կամ Մոսկվայում, ունի մեծ տուն, այգի, գույք, հիմա նրան հանում են, ասում են՝ ճամպրուկներդ վերցրու, գնա։ Պատկերացնո՞ւմ եք նրա դիրքորոշումը Հայաստանի իշխանությունների նկատմամբ»,-նշեց Ա. Բադալյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>