Այս 35 տարում երևի հարյուր անգամ ստացել եմ առաջարկներ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ամեն անգամ ասել եմ՝ ոչ. Ծառուկյան ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա
21
Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Պատերազմ Արցախում
ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է TRIPP-ի առաջմղմանը․ Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության օրը Անկախությունը Աստծո պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ. Արամ Ա Մեր պայքարը շարունակվում է. ՀՅԴ ԳՄ Այս 35 տարում երևի հարյուր անգամ ստացել եմ առաջարկներ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ամեն անգամ ասել եմ՝ ոչ. Ծառուկյան Մերցն ընտրություններում ՔԴՄ-ի արդյունքը աղետ է անվանել Սա էլ հետընտրական «նվեր» է ապագա հանգուցյալներին Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները. «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,85 տոկոսը ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում $ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպnւլյաgիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյnւրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը. Սերժ Սարգսյան Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»

Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս լրահոսում ուշադրություն գրավեց մի տեղեկության վերնագիրը. «Երևանում կատաղի մարտեր են Արցախի դրոշի համար»: Իրականում, պետք է նկատել՝ բառի ուղիղ իմաստով մարտեր չեն, ավելի շուտ՝ լուռ դիմակայություն է:

Դեռևս 2022-ին՝ «Դիմադրության» շարժման օրերին, Երևանի կենտրոնում՝ Ֆրանսիայի հրապարակում, տեղադրվեց Արցախի դրոշը: Մինչև վերջերս եղել էին այն վնասելու կամ հեռացնելու մի քանի փորձեր, սակայն դրոշն արագորեն վերատեղադրվել էր: Հիմա՝ ընտրություններից գրեթե անմիջապես հետո, Արցախի դրոշի դեմ ոտնձգությունները, ավելի ճիշտ՝ ձեռնաձգումները իրարահաջորդ ու հետևողական դարձան՝ բացահայտելով, որ դրա հետևում կանգնած է օրվա իշխանությունը:

Հայտնի է, որ Արցախի դրոշը հետևողականորեն նույն վայրում վերատեղադրում էին ՀՅԴ երիտասարդական միության անդամները: Հենց նման ևս մեկ փորձի ժամանակ նրանցից երկուսին ոստիկանները բռնել էին:

Ուշադրություն գրավեց նաև այն տեղեկությունը, որ «մայրաքաղաքի արտաքին տեսքը բարեկարգելու» անվան տակ իշխանությունները անցումների պատերից, այլ մակերեսներից ջնջել են տալիս 2016-ի «Ապրիլ յան» և 2020-ի «44-օրյա» պատերազմներում զոհված տղաների նկարները: Դիմանկարներ, որ «գրաֆիտի» եղանակով արվել էին էնտուզիաստների նախաձեռնությամբ ու այս տարիներին դարձել էին քաղաքային պատկերի բաղկացուցիչ մասը, հատկապես՝ մայրաքաղաքի ուսանողական, երիտասարդական կենտրոնում:

Պատկերն ամբողջացավ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ. «Ղարաբաղի դրոշների առկայությունը մեր երկրի խորհրդարանում պատերազմի սպառնալիք ա... Երբ որ էդ դրոշը մարդիկ դնում են էդ սեղանին, նրանք դրանով բացում են, սադրում են էդ խոսակցությունը (300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման-խմբ.)»: ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Փաշինյանի՝ ԱԺ բարձր ամբիոնից արած այս հայտարարությունն էլ հուշում է, որ Ֆրանսիայի հրապարակից Արցախի դրոշը պոկելու, հանելու պահանջը, իսկ միգուցե նաև պատերազմում զոհված հերոսների նկարները ջնջելու հրահանգը հենց իրենից է գալիս: Պատճառաբանությունը՝ «պատերազմի սպառնալիք ա»: Ավելին, ԱԺ-ում վերը ակնարկված ելույթում Փաշինյանը խոսում էր նաև Ալիևի օգնական Հաջիևի հետ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հանդիպման մասին՝ նշելով, թե նման հանդիպման անհրաժեշտությունը հենց «էդ սպառնալիքը կառավարելն» էր:

Ու այստեղ կարող է բնական, տրամաբանական ու անխուսափելի հարց ծագել՝ իսկ էլ ի՞նչը, ինչե՞րը կարող են դիտարկվել որպես «պատերազմի սպառնալիք», էլ ինչե՞ր կստիպի կամ ստիպված կլինի ջնջել, քանդել կամ վերացնել Նիկոլ Փաշինյանը, որպեսզի իբր «կառավարի էդ սպառնալիքը»:

Փորձենք, առանց հույզերի տրվելու, պարզապես թվարկել, թե էլ ինչեր կարող են դիտարկվել որպես «պատերազմի սպառնալիք»: Այսինքն՝ բառեր, արտահայտություններ, տեղանուններ, անվանումներ, նյութական ու ոչ նյութական արժեքներ, որոնք Հայաստանում արգելված են. դե, առայժմ՝ ՀՀ կառավարության ու ՔՊ կուսակցության համար:

Բառեր, բառակապակցություններ. ազգային, համազգային, ազատություն, արդարություն, Ցեղասպանություն, դարավոր թշնամի, ուրացող, կապիտուլ յանտ, հողատու, ազգային արժանապատվություն, իրավունք, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, Հայ առաքելական եկեղեցի, Ամենայն հայոց կաթողիկոս... (ցանկացողները կարող են լրացնել շարքը՝ սեփական երևակայությամբ):

Տեղանուններ, աշխարհագրական անվանումներ. Արցախ և Արցախի բոլոր հայտնի տեղանունները՝ Շուշի, Ստեփանակետ, Մարտակերտ, Հադրութ, Մարտունի, Ասկերան, Բերձոր, Քարվաճառ, Դադիվանք, Ամարաս, Գանձասար և այլն, Արևմտյան Հայաստան և նրա տեղանունները՝ Սասուն, Տարոն, Բիթլիս, Մուշ, Վան, Ալաշկերտ, Կարին, Իգդիր, Կարս, Արդահան, Բայազետ և այլն, Հայկական լեռնաշխարհ, Մեծ Հայք, Փոքր Հայք, Վասպուրական, Արարատ, Սիս և Մասիս, Ջուղա, Ագուլիս, Արաքս:

Անձնանուններ, որոնք կարող են գնահատվել որպես «պատերազմի սպառնալիք» կամ առնվազն «ռևանշիստական». Մոնթե, Նժդեհ, Հայկ, Հայկուհի, Անդրանիկ, Սերոբ, Գևորգ, Արամ, Տիգրան, Վահան, Վրեժ, Ռազմիկ, Կտրիճ, Քաջիկ, Մարտիկ, Արշավիր: Քիչ էր մնում մոռանայինք՝ Արարատ և Մասիս:

Արդեն նշվեց, որ Արցախի դրոշը, ըստ Փաշինյանի,«պատերազմի սպառնալիք» է: Այսինքն, նույնպիսի սպառնալիք են ԼՂՀ բոլոր խորհրդանշանները: Նաև՝ «Դեդո-Բաբոյի» հուշարձանն ու այդ կոթողի արտապատկերումները:

Դեռևս արգելված չեն, բայց այս տեմպերով «պատերազմի սպառնալիքներ կառավարելու» պայմաններում շուտով կարող են արգելվել բազմահազարամյա, Հայոց պատմություն, հայոց լեզու, հայ գրականություն, Արարատյան թագավորություն և այդ ամենին շաղկապված այլ բառեր ու բառակապակցություններ: Ու ոչ միայն բառերը:

Որպեսզի «պատերազմի սպառնալիք» չլինի, Փաշինյանը կարող է արգելել հայոց պատմությունն ու ազգային, հայրենասիրական մոտիվներ ունեցող կամ վերը նշված արտահայտությունները, գաղափարները, իրադարձությունները «կրող», դրանց հետ ասոցացվող հայ գրականությունը գրեթե ամբողջությամբ՝ սկսած Մաշտոցից, Կորյունից, Խորենացուց մինչև մեր օրերը: Ինքնին հասկանալի է, որ որպես «պատերազմի սպառնալիք» կարող են անհապաղ ապամոնտաժվել ու առնվազն տեսանելիությունից զրկվել Սասունցի Դավթի, Հայկ Նահապետի, Վարդան Մամիկոնյանի արձանները. քիչ չէ՝ «պատերազմի բացահայտ սպառնալիք են» (սուր են քաշում կամ նետ են արձակում), դեռ մի բան էլ՝ «ռևանշիստական» են, և այդպես շարունակ:

Եթե կարծում եք, թե սա սոսկ սարկազմ է, ուղղակի հեգնում ենք կամ ավելի վատ՝ չափազանցություն է, ինքներդ ձեզ հարց տվեք. մի 10 կամ թեկուզ 8 տարի առաջ («թավիշի» էյֆորիայի օրերին) որևէ մեկիդ մտքով կանցնե՞ր, որ ինչ-որ 10 կամ 8 տարի անց Երևանի կենտրոնում ձերբակալելու են հայ երիտասարդների, որովհետև նրանք ցանկանում էին... տեղադրել Արցախի դրոշը: Կամ մտքներովդ կանցնե՞ր, որ Արցախը կհայաթափվի, որ Ցեղասպանության ճանաչումը կդառնա «ոչ առաջնային», ավելին՝ Ցեղասպանության հիշատակումը կդառնա անթույլատրելի: Կամ մտքներովդ կանցնե՞ր, որ ազգային, համազգային նպատակներն ու գաղափարները կդառնան ավելորդ ու վտանգավոր: Եվ այլն, և այսպես շարունակ:

Ըստ այդմ, անմիջապես առաջ է գալիս հաջորդ հարցը՝ ջնջե՛լ, ջնջե՛լ... մինչև ո՞ր կետը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>