6 առաջարկ խորհրդարանական ընդդիմությանը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը` կալանավայրից Քաղաքական գործիչների հետապնդումներն ուղեկցվում են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներով. խոսքի ազատությամբ զբաղվող կառույցների մեծ մասը լուռ է Դատարանը անտեղի ժամանակ է ձգում՝ քաղբանտարկյալԱրեգնազ Մանուկյանի բողոքի հարցում
28
Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի մեղադրանքը կազմված է ենթադրությունների վրա․երեխայի հետ տեսակցության սահմանափակումն առավելապես վնասում է երեխային, պատժիչ և անմարդկային վերաբերմունքի մեխանիզմ է․ պաշտպան Պեսկով. Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ հանրաքվեի կարևորությունը Մերցն ինչպես Մակրոնը․ Հայաստանի անկախության նշաձողի իջեցում TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում. Ավետիք Չալաբյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անդրադարձը՝ բանտից Երեք հոգի այրվել են վթարված ավտոմեքենայի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հաղորդում Հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ դրվի. Ստեփան Դանիելյան Գագիկ Ծառուկյանի 12 ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվեց Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան. «Ռիա Նովոստի» Պատերազմ Արցախում
6 առաջարկ խորհրդարանական ընդդիմությանը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը` կալանավայրից Էլ տանը ոսկի չի մնացել, որ գրավ չդնեն. Գառնիկ Դանիելյան «Շուստրավատ». հայկական վարդերը փորձել են ՌԴ տանել որպես ոչ ալկոհոլային խմիչք. Ռոսսելխոզնադզոր Москва слезам не верит. Սուրենյանցը՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հետքերով Մոսկվան ուղիղ սրում է խաղը. Տիգրան Աբրահամյան Էլ երկիր ու աշխարհաքաղաքական բևեռ չմնաց,որ ՀՀ-ին պահանջ կամ «առաջարկ» չներկայացնի. Շարմազանով Հստակ կարելի է ասել, որ Փաշինյանին չի հաջողվել լուծել դեպի Ռուսաստան հայկական արտահանումների հետ կապված խնդիրը «Մարդը որքան ոչ ադեկվատ լինի, որ...» COP17-ին ընդառաջ․ շինարարական թափոնը լցվում է Հրազդանի կիրճը. «Հետք» Քաղաքական գործիչների հետապնդումներն ուղեկցվում են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներով. խոսքի ազատությամբ զբաղվող կառույցների մեծ մասը լուռ է Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի մեղադրանքը կազմված է ենթադրությունների վրա․երեխայի հետ տեսակցության սահմանափակումն առավելապես վնասում է երեխային, պատժիչ և անմարդկային վերաբերմունքի մեխանիզմ է․ պաշտպան Դատարանը անտեղի ժամանակ է ձգում՝ քաղբանտարկյալԱրեգնազ Մանուկյանի բողոքի հարցում Պեսկով. Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ հանրաքվեի կարևորությունը Մերցն ինչպես Մակրոնը․ Հայաստանի անկախության նշաձողի իջեցում Պուտինի նոր հայտարարությունը․ պատերազմը տեղափոխվում է նոր դաշտ․ Հայկ Նահապետյան Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել Ադրբեջանում արգելվել է իրանական երկու լրատվամիջոցի գործունեությունը ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալներով 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. առաջին տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է Բաքվի բանտում պահվող Լյուվիգ Մկրտչյանը կնոջ հետ վերջին անգամ խոսել է հունիսի 19-ին. Փաստաբանը դիմել է Ալիևին Ալո՛, Սուրեն Պապիկյան, քեզ եմ սպասում․․․ Նաիրա Զոհրաբյան Պուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. Սուրենյանց Փրկարարները հայտնաբերել են երեկ մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իշխանական պատգամավորի եղբոր ծեծի գործով 2 ձերբաալված կա. ՔԿ Մարդկանց մոխրшցման պատճառ դարձած վթարի գործով ձերբակալվածներ կան 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա Տոնոյան Լիահույս ենք, որ Իրանի մարմինները կձեռնարկեն միջոցներ՝ թույլ չտալու, որ Իրանի քաղաքացիներին ներքաշեն Հայաստանում տեղի ունեցող ապօրինի գործընթացներում. Արման Աբովյան Ինչպե՞ս է Ավետ Կոնջորյանը մեքենայով անցնելիս հայհոյում Աբովյանի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանին. MakaryanNews. TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին (տեսանյութ) Քաղաքականությունը գնահատվում է ոչ թե տպավորություններով, այլ արդյունքով. Արփինե Հովհաննիսյան

ԵԱՏՄ-ի դեպքում այդ նույն տեխնոլոգիան կարող է շատ արագ բախվել սոցիալական իրականության պատին. Քաղաքագետ

«Այսպիսով, մեծ հավանականությամբ առաջիկայում մենք բառացիորեն ականատես ենք լինելու նույն քաղաքական-քարոզչական ֆորմուլայի վերարտադրմանը, որը կիրառվեց ՀԱՊԿ-ի դեպքում, միայն արդեն՝ ԵԱՏՄ-ի ուղղությամբ։ Այսինքն հանրությանը կրկին փորձ է արվելու համոզել, որ՝ «ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ԵԱՏՄ-ից, այլ ԵԱՏՄ-ն է դուրս գալիս Հայաստանից»։ Սա արդեն մեկ անգամ աշխատեցված, փորձարկված և քաղաքական տեխնոլոգիայի մակարդակի հասցված ֆորմուլա է»,-նման կարծիք է հայտնել քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հնչեցրած հայտարարություններին։

Նա մանրամասնում է. «Հիշեք ՀԱՊԿ-ի շուրջ ձևավորված ամբողջ նարատիվը։ Սկզբում հանրությանը բացատրվում էր, որ կազմակերպությունը «չի արձագանքում», հետո՝ «չի կատարում իր պարտավորությունները», հետո՝ «գոյություն չունի Հայաստանի համար», հետո՝ «ինքն է դուրս եկել Հայաստանից»։

Այսինքն քաղաքական որոշման պատասխանատվությունը փուլ առ փուլ տեղափոխվում էր ոչ թե որոշում կայացնողի, այլ արտաքին համակարգի վրա։ Ոչ թե դու ես փոխում աշխարհաքաղաքական վեկտորը,

այլ աշխարհաքաղաքական համակարգն է քեզ «լքում»։ Ոչ թե դու ես կատարում շրջադարձ, այլ քեզ «ստիպում են»։ Ոչ թե դու ես պատասխանատու, այլ իրավիճակն է «անխուսափելի» դարձել։

Եվ հիմա նույն մեխանիզմը մեծ հավանականությամբ փորձ է արվելու կիրառել նաև ԵԱՏՄ-ի նկատմամբ։

Սակայն այստեղ սկսվում է ամենավտանգավոր հատվածը։ Եթե ՀԱՊԿ-ի թեման հնարավոր էր երկար պահել անվտանգային, դիվանագիտական և աշխարհաքաղաքական բառապաշարի մեջ, ապա ԵԱՏՄ-ի թեման այդ շքեղությունը չի ունենալու։ Որովհետև սա արդեն ոչ թե սահմանների, քարտեզների ու հայտարարությունների, այլ մարդու գրպանի, սառնարանի, աշխատավարձի, բիզնեսի, գյուղմթերքի, բեռնափոխադրումների, գների և հազարավոր ընտանիքների գոյատևման մասին է։

Եվ հենց այստեղ է ամբողջ վտանգը։

Քաղաքական PR-ը կարող է երկար աշխատել անվտանգային ոլորտում, որովհետև անվտանգության ճգնաժամերը հասարակությունը հաճախ զգում է ուշացած։ Բայց տնտեսական ճգնաժամը մարդը զգում է նույն օրը՝ խանութում, կոմունալ վճարի ժամանակ, աշխատավայրում կամ դրամական փոխանցումների կրճատման պահին։

Այսինքն՝ եթե ՀԱՊԿ-ի դեպքում հնարավոր էր ամիսներով կառուցել «իրենք են հեռանում մեզնից» նարատիվը, ապա ԵԱՏՄ-ի դեպքում այդ նույն տեխնոլոգիան կարող է շատ արագ բախվել սոցիալական իրականության պատին։ Ու այստեղ արդեն սկսվելու է ամենաբարդը։ Որովհետև տնտեսական իրականությունը շատ ավելի դաժան բան է, քան քաղաքական նարատիվը։

Մարդը կարող է ամիսներով չհասկանալ աշխարհաքաղաքական փոփոխության հետևանքները, բայց մարդը շատ արագ հասկանում է, երբ իր եկամուտը նվազում է, ապրանքը թանկանում է, բիզնեսը խնդիրների մեջ է ընկնում կամ աշխատանքի շուկան սկսում է սեղմվել։

Եվ եթե նույն «ոչ թե մենք ենք դուրս գալիս, այլ իրենք են հեռանում» ֆորմուլան ամբողջությամբ տեղափոխվի տնտեսական դաշտ, ապա իշխանությունը կարող է առաջին անգամ բախվել ոչ թե գաղափարական դժգոհության, այլ շատ ավելի վտանգավոր երևույթի՝ սոցիալական հոգեբանական կտրուկ սառեցման։

Որովհետև աշխարհաքաղաքական հարցերի շուրջ հասարակությունը կարող է երկար վիճել, բայց գրպանի հարցերի շուրջ հասարակությունը սովորաբար շատ արագ է դատավճիռ կայացնում։

P.S. Հենց այդ դատավճռից խոսափելու և ընտրական փուլում դրան չբախվելու ռիսկից խուսափելու համար է հիմա իշխանության հռետորաբանությունն ու մոտեցումը փափուկ և ոչ ագրեսիվ այդ առումով: Այն շատ արագ փոխվելու է ընտրություններից հետո»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>