ՀԱՂՈՐԴՈՒՄ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Զարուհի Փոստանջյան Պայքարը շարունակվում է Հանդիսատեսը գրեթե ծափ չէր տալիս. մթնոլորտը շինծու էր, իրականության հետ՝ կոնֆլիկտի մեջ
23
Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ քննիչ-դատախազ-դատավոր-բանտապան՝ մեկ դեմքով Նիկոլ Փաշինյանի հետ Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու Ալիևը համատեղ կարող են կիսել Արցախի տեղահանման և էթնիկ զտման մրցանակը․ Սաղաթելյան Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Պատերազմ Արցախում
Փաշինյանի «իրական Հայաստանը» ամբողջովին տեղավորվում է հեդոնիզմի տիրույթում Թուրքերը պարապում են, որ հարձակվեն, իսկ ՀՀ պաշտպանության նախարարին զորամասում «սպառծիվկով» են զեկուցում ՀԱՂՈՐԴՈՒՄ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Զարուհի Փոստանջյան Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Ռեժիմը շարունակում է պատանդ պահել քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքի հետ կանոնավոր կապից. Human Rights Watch Փաստաբան Զարուհի Փոստանջյանն ահազանգում է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Փաշինյանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը մեկնել է Բաքու «Հրապարակ». Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են Մինչև Տիգրանաշենն՝ այս իշխանությունը պատրաստվում է տարածքների զիջել Տավուշի հատվածում. Իշխան Սաղաթելյան Ն.Փ.-ին ԵՎ ԻՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ Է ՄԻ ԲԱՆ. ԿՈՐՈՒՍՏՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌ Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ քննիչ-դատախազ-դատավոր-բանտապան՝ մեկ դեմքով Նիկոլ Փաշինյանի հետ Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե Քոչարյան Փաշինյանն ու Ալիևը համատեղ կարող են կիսել Արցախի տեղահանման և էթնիկ զտման մրցանակը․ Սաղաթելյան Երկրի զարգացման ուղղության վերջնական ընտրությունը մնում է ՀՀ քաղաքացիների ձեռքում․ ՌԴ ԱԳՆ Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր» Արgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. Աբրահամյան Պայքարը շարունակվում է Ֆիդան. Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին Հանդիսատեսը գրեթե ծափ չէր տալիս. մթնոլորտը շինծու էր, իրականության հետ՝ կոնֆլիկտի մեջ Երբ հետ եմ նայում անցած տարիներին, ակամա հարց է առաջանում. ի՞նչ եղավ այն ոգու հետ, որը մեզ միավորում էր Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը

Ինչո՞ւ Եվրախորհրդարանը «հիշեց» Բաքվին «հայամետ» բանաձևով՝ միաժամանակ շարունակելով գազ գնել Ադրբեջանից

Ինչպես հայտնի է, 2026 թվականի ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանն ընդունեց «Աջակցություն ժողովրդավարական դիմադրությանը Հայաստանում» վերնագրով բանաձև, որի 12-րդ կետում ասվում էր հետևյալը,-

«...Եվրոպական խորհրդարանը  վերահաստատում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, ներառյալ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև անվտանգ, անարգել և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ համապատասխան միջազգային երաշխիքների ներքո, կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար պատասխանատուներին և կոչ է անում հրավիրել միջազգային գնահատման առաքելություն...»։

Բացի այդ, եվրոպական այս կառույցը «...դատապարտում է  Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդների անօրինական կալանավորումը և պահանջելով նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակում և  ընդգծում է, որ ցանկացած կայուն խաղաղություն պետք է հիմնված լինի Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վրա...»։

Բացի այդ, եվրոպական այս կառույցը հունիսի 7-ին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ,  իր բանաձևում հիշեցրել է Երևանին բոլոր քաղաքական ուժերի համար հավասար պայմաններ ստեղծելու և ընդդիմության իրավունքներն ու խոսքի ազատությունը երաշխավորելու կարևորության մասին: Այն նաև կոչ է արել պայքարել ապատեղեկատվության դեմ, կանխել ընտրակաշառքը և ամրապնդել ընտրական ենթակառուցվածքների պաշտպանությունը։

Առանձին, Եվրախորհրդարանի պատգամավորները զգուշացրել են հիբրիդային սպառնալիքների մասին, «մասնավորապես՝ Ռուսաստանից եկող», որը, նրանց կարծիքով, փորձում է ազդել Հայաստանի ընտրությունների վրա։

Եվրախորհրդարանի պատգամավորները կարծում են, որ «մեծածավալ միջազգային և ազգային առաքելությունները» պետք է վերահսկեն ժողովրդավարական նորմերի պահպանումը Հայաստանում ընտրությունների ժամանակ, և կոչ են անում Հայաստանի իշխանություններին «լիովին համագործակցել նրանց հետ»։

ԵՄ-ն պետք է օգնի Երևանին ոչ միայն ընտրություններից առաջ պայքարել արտաքին ազդեցության դեմ, այլև «ապահովել, որ կառավարությունը չչարաշահի իր դիրքը», - նշել է հույն պահպանողական եվրապատգամավոր Յանիս Մանիատիսը: Նա հայտնել է, որ վերջին ամիսներին Հայաստանում ի հայտ են եկել մտահոգիչ միտումներ, այդ թվում՝ «ընդդիմադիր բլոգերների բանտարկությունը և Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների հետապնդումը»:

Եվրախորհրդարանի այս բանաձևը իսկական փոթորիկ առաջացրեց Բաքվում, ի պատասխան դրա, Ադրբեջանի խորհրդարանը որոշեց  դադարեցնել Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում։

«Հայ բնակիչների Ղարաբաղի տարածաշրջան վերադարձի վերաբերյալ բանաձևում արված մեղադրանքները բացարձակապես անհիմն են, և նման կոչերը բնույթով միջամտություն են Ադրբեջանի ներքին գործերին»,- նշված է Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է նաև Ադրբեջանում Եվրամիության դեսպան Մարիանա Կույունջիչին և նրան բողոքի նոտա է հանձնել Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևի վերաբերյալ։

Ավելին, Բաքուն որոշեց դադարեցնել իր մասնակցությունը ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեին և սկսել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովից դուրս գալու գործընթացը։ Մինչև այս գործընթացի ավարտը, ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցի կազմակերպության միջոցառումներին։

Ֆորմալ տեսանկյունից, այս բանաձևը ընդունվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ղարաբաղում սկսեցին քանդել այն   հայկական եկեղեցիները, որոնք   կառուցվել էին 2000-ական թվականներին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության ընթացքում։

Բաքվում նշեցին, թե, իբր  Լեռնային Ղարաբաղից հայերին ոչ ոք չի պարտադրել դուրս գալ իրենց հողից, իսկ կոչը՝ ազատ արձակել հայկական ծագում ունեցող անձանց, որոնք ներկայացվել  էին որպես «ռազմագերիներ», խիստ զայրացրել էր Ադրբեջանի իշխանություններին, որոնք նշում եին, որ նույնիսկ ներկայիս Հայաստանի իշխանությունները նման պահանջներ չեն դնում:

Ավելին, ըստ ադրբեջանցիների, Հայաստանի իշխանությունները նույնիսկ արցախցիների վերադարձի իրավունքի մասին չեն բանակցում իրենց հետ:

Ինչո՞ւ է Եվրոպան նման բան պահանջում իրենցից:

Ադրբեջանցիները հղում են անում Փաշինյանի վերջին հայտարարությանը, որտեղ նա բառացի նշել էր. «Մենք չենք քննարկել և չենք քննարկում հայերի  վերադարձը  Ղարաբաղ կամ Բաքու»։

Ըստ եվրոպական իրավապաշտպան կազմակերպությունների՝ խիստ մտահոգիչ է նաև Ադրբեջանում պահվող հայերի վիճակը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչների խոսքով՝ Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է, որ իր մոտ պահվում են ընդամենը 33 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք, չնայած, որ այդ երկրում կան ևս 80 հայ գերիներ։ ԿԽՄԿ-ն դադարեցրել է իր առաքելությունը Ադրբեջանում 2025 թվականի սեպտեմբերի 3-ին՝ Ադրբեջանի կառավարության պահանջով։

Եվրախորհրդարանում ևս հիշեցրել են, որ վերջին տարիներին, հատկապես 2022 թվականից ի վեր,  Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը վատթարացել է։ Քաղբանտարկյալների թիվը զգալիորեն աճել է, ՄԱԿ-ի գործակալությունների մեծ մասը և Կարմիր խաչը վտարվել են երկրից, իսկ արտասահմանյան լրատվամիջոցները փակվել են։

Սակայն եվրոպական փորձագետները նշում են, որ միաժամանակ, հենց այդ ժամանակահատվածում, Ադրբեջանը միայն ավելացրել է Եվրոպային գազի մատակարարումները։ Մի քանի օր առաջ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը այցելեց Բաքու և բանակցություններ վարեց ադրբեջանական գազի մատակարարման շուրջ։ Այդ ժամանակ Ադրբեջանն արդեն դարձել էր Չեխիային նավթի խոշորագույն  մատակարարը։

Բացի այդ, ըստ արևմտյան փորձագետների,  ԱՄՆ-ի և Իսրայելի Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Հարավային Կովկասը  Իրանի կողքին դարձել է կայունության մի տեսակ կղզյակ։ Ասիան և Եվրոպան կապող այսպես կոչված «Միջին միջանցքը» անցնում է դրանով՝ պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի և Իրանի միջև։

Դիտորդները նշում են, որ Եվրոպան, կարծես դժկամությամբ է հակադրվում Ադրբեջանին այն ժամանակ, երբ գազը կենսական դեր է խաղում, հատկապես եթե հաշվի առնենք ռուսական գազի շուրջ սահմանափակումները։

Նույն եվրոպացի փորձագետները նշում են, որ 2023-ին, երբ Լեռնային Ղարաբաղից հայ բնակչությունը հեռացավ, նույն Եվրախորհրդարանը կոչ էր անում նույնիսկ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավար կազմի և այդ երկրի վերնախավի նկատմամբ:

Սակայն գործնականում, ոչ մի քայլ չեղավ այդ ուղությամբ և նույնիսկ հակառակը կատարվեց:

Ադրբեջանի դիրքերը գազի մատակարարման հարցում զգալիորեն ամրապնդվեցին Եվրոպայում:

Պարզ է, որ Եվրախորհրդարանի այս բանաձևը գրեթե զրոյական նշանակություն է ունենալու Ադրբեջանի վրա:

Ավելին, այդ երկրի հանդեպ ոչ մի պատժամիջոց չի կիրառվելու, ինչպես որ կիրառվում է, օրինակ Ռուսաստանի հանդեպ:

Պարզապես, նման բանաձևով եվրոպական ղեկավարները փորձում են քաղաքական միավորներ կորզել Հայաստանում, հունիսի 7-ի ընտրություններից առաջ:

Իհարկե, դրանից միգուցե ադրբեջանցիների տրամադրությունները կընկնեն, գոնե մինչև գազի հաջորդ պարտիան ուղարկելուց առաջ, սակայն բոլորի համար էլ հասկանալի է, որ նման թղթի կտորները բացառապես հայերի ականջների համար են, մանավանդ, որ հայ հանրության ականջները մեծ ավանդույթ ունեն նման «մեսիջներից» ուրախանալու հարցում:

Սակայն, այնուամենայնիվ, այստեղ կա նաև մեկ դրական գործոն:

Այն է, որ նույնիսկ  այն ընտրողները Հայաստանում, ովքեր պատրաստվում են քվեարկել ՔՊ-ի օգտին, գոնե պիտի ամոթի զգացումով նման քայլի դիմեն, քանի որ նույնիսկ իրենց համար ձևական պատրանքային աշխարում, իրենց քայլերը անբարոյական բնույթի են լինելու, և գալու է մի ժամանակ, երբ նրանք պիտի հաշվետվությամբ հանդես գան Հայաստանի այն բնակիչների առջև, ովքեր այս ութ տարիների ընթացքում տուժել են այս իշխանության գործողությունից:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>